01:00:00 01.01.2024
Ճառ/Ելույթ #1
Նժդեհի արձանի մոտ
Հարգելի ու արժանապատիվ հայրենակիցներ,
Այսօր նոր տարի է և անցյալ տարի մեր արտաքին թշնամիները մեր ներքին թշնամիների հետ հոժարակամ համագործակցությամբ Արցախը ամբողջությամբ գրավեցին և հայաթափեցին։ Սրանով մեր թշնամիները ուզում են Սփյուռքում և Հայաստանում ապրող հայությանը անուղակիորեն ասել, որ իբր թերթում են մեր պատմության վերջին էջը։ Սրանով նաև ուզում են ասել, որ մենք հանկարծ հույսեր չուեննաք նորից ոտքի կանգնելու։
Մեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ կորած է և առանց պայքարելու մենք մեր զենքերը վայր դնենք և արյունով ձեռք բերված մեր ինքնիշխանությունը ու պետականությունը սկուտեղի վրա հանձնենք իրենց։
Սակայն մենք՝ երիտասարդ ցեղակրոն քաղաքական շարժման՝ Հոսանքի անդամներս և աջակցողներս այսօր անում ենք մեր առաջին հանրահավաքը և հավաքվել ենք մեր հայրենակիցներին ու հատկապես մեր թշնամիներին պարզ ասելու համար, որ մեր պայքարը նոր է սկսվում, և մենք ոչ թե թերթում ենք մեր պատմության վերջին էջը, այլ` բացում ենք լիովին նոր էջ, նոր դարաշրջան, որը մենք մեր անկոտրում կամքով պատմության մեջ գրելու ենք ոսկե տառերով։
Ամեն պարտություն և տանուլ տված պատերազմը կարող է ծնել մի նոր վերելքի խթան։ Մարդկանց կարող է նոր լիցք հաղորդել յուրաքանչյուր աղետ։ Ցանկացած կեղեքում կարող է դառնալ նոր վրածննդի հայրը և մենք տարիների ընթացքում դա ցույց կտանք մեր նվիրվածությամբ և քրտնաջան աշխատանքով։
Մենք առաջ կտանենք մեր շարժումը, որպեսզի աշխարհին ապացուցենք, որ Արցախի համար զոհվածների և նահատակվածների թափված արյունը զուր չէր, քանի որ մեր շարժումից ծնած ապագա ազգային պետությունը և հաղթած բանակը կերտվելու է հանուն նրանց հիշատակի։
Այսօր նաև հավաքվել ենք ոչ թե նշելու համար Նոր տարին, այլ մեր սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 138 ամյակը, քանի որ նրա փառահեղ հիշատակը մեզ ստիպում է երբեք չվհատվել, երբեք չնահանջել ու երբեք չհանձնվել։ Թող նրա լուսավոր հոգին շարունակի մեզ ոգևորել ու ուժ տալ մեր վճռական պայքարի ճանապարհին՝ հանուն մեր ազգի և Հայրենիքի։
Փառք Նժդեհի անման հիշատակին։
Սա վերջը չէ սա միայն սկիզբն է։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
ՄԻ՛ՇՏ ՀԱՅ
- Հայկ Նազարյան
01 Հունվարի 2024թ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։