ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր Մասին



          Հոսանքը Հայաստանի միակ ցեղակրոն քաղաքական շարժումն է, որը նորից կյանքի է կոչում ցեղակրոնության գաղափարները և 21-րդ դարում դրանք բերում քաղաքական դաշտ։ Հոսանքը հիմնված է բացառապես հայ արիական գաղափարների վրա և չի աջակցվում ու չի ֆինանսավորվում ոչ մի աղանդի, գործակալական ցանցի կամ օլիգարխի կողմից։ Համեստ ու սակավաթիվ ռեսուրսներով նպատակ ունի դառնալու լուրջ քաղաքական գործոն Հայաստանում և այս քաոսային վիճակում կարգ ու կանոն հաստատելով համախմբման հոսանք ստեղծել դարերով պառակտված հայ ազգի համար։ Միայն այսպիսով կարող ենք հայ ազգայնականներին, հատկապես երիտասարդությանը, դնել նույն գաղափարական հարթակի վրա՝ համախմբելով հավերժության դրոշի ներքո, որպեսզի մեկ մարմնի պես միասին, ուս ուսի տալով առաջ գնանք և իրականացնենք մեր երազանքը։ 

          Հոսանքը՝ Նժդեհի ոգու օրհնությամբ, ձգտում է ցեղակրոնությունը վերածել հզոր շարժման և օրինական ճանապարհով հասնել իշխանության, որպեսզի արիական գաղափարների հիման վրա կերտել ցեղակրոն պետություն, որը ծաղկող տնտեսություն, բարգավաճ հասարակություն և հաղթող բանակ ունենալու միակ ճանապարհն է։  Վստահ ենք մեր հաղթանակի վրա, որովհետև այս աշխարհում չկա ավելի հզոր ուժ, քան մի գաղափար, որի ժամանակը հասունացել է:



Հոսանք-ի հիմնադրի և Առաջնորդի մասին 

          Հայկ Նազարյանը ծնվել է 1989 թ.-ի մայիսի 12-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Ընտանիքի չորս երեխաներից ամենափոքրն է: 2015 թ․-ին Կալիֆոռնիայի պետական համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ ֆիզիկայի բնագավառում և երեք տարի դասավանդել է այնտեղ: Միշտ հոգու խորքում զգալով, որ Բաբելոնի վերածված Ամերիկան իր երկիրը չէ ու ոգևորված՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից, 2016 թ․-ի նոյեմբերին որոշեց միակողմանի տոմսով մեկնել Հայաստան՝ մշտական բնակության: Ռազմական փորձ ձեռք բերելու համար պայմանագրային հիմունքներով ծառայեց Տավուշի դիրքերում։ Որպես կամավոր նա սկզբից մինչև վերջ մասնակցեց 44-օրյա պատերազմին Մարտակերտի շրջանում:



          Նա 20 տարուց ավել ունի գրեթե նույն աշխարհայացքը, և իր գաղափարներին ու ճշմարտությանը հավատարիմ մնալով՝ երբեք չի անդամագրվել որևէ քաղաքական կուսակցության։ Նաև երբեք քաղաքական ճամբարներ չի փոխել ու ոչ մեկին չի քծնել քաղաքականության մեջ առաջ գնալու համար։ Զայրացած՝ Հայաստանում գործող դավաճանների ու ներքին թշնամիների վրա և հիասթափված՝ անիմաստ և անբովանդակ քաղաքական թոհուբոհից՝ ռազմաճակատից հետ վերադառնալուց հետո 2021թ․-ին որոշեց հիմնադրել Հոսանքը՝ Հայաստանի միակ Ցեղակրոն քաղաքական շարժումը


Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։