ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր Պայքարը

Երկար աշխատանքից հետո վերջապես պատրաստ է Հոսանքի Հավատամք «Մեր Պայքարը - Հավատամք՝ Նոր Դարաշրջանի Համար»՝ հայերենով և անգլերենով։

Այս Հավատամքը գրելը, վերանայելը, ստուգելը և պատրաստելը՝ հայերենով և անգլերենով, տևեց մոտավորապես 4 ամիս։ Տևեց 4 ամիս, բայց պարունակում է 20 տարվա այն մտքերը, որոնք իմ մեջ տարիներ շարունակ եռացել են՝ որպես սփյուռքահայ, որպես գիտնական, որպես հայրենադարձ, որպես հասարակ շարքային զինվոր, որպես պատերազմի կամավոր մասնակից և այս վերջին մեկուկես տարում էլ՝ որպես քաղաքական գործիչ։ Գրել եմ սա՝ որպես համակարգից լրիվ դուրս մի անձնավորություն, որը իր գաղափարները ոչ միայն քարոզել է, այլև ապրել դրանցով։ 

Նոր դարաշրջանի համար Հավատամքը գրվել և հրապարակվել է այն նպատակի համար, որ հայ ազգայնականներին, հատկապես՝ երիտասարդներին, դնի նույն գաղափարական հարթակի վրա՝ համախմբելով հավերժության դրոշի ներքո, որպեսզի մեկ մարմնի պես, միասին, ուս ուսի տալով, առաջ գնանք և Նժդեհի օրհնությամբ 21-րդ դարում նորից կյանքի կոչենք նրա գաղափարները, շարունակենք նրա բացած ճանապարհը և ստեղծենք արիական գաղափարների հիման վրա Ցեղակրոն պետություն, որը Հայաստանի համար ծաղկող տնտեսություն, բարգավաճ հասարակություն ու հաղթող բանակ ունենալու միակ ճանապարհն է։ 

Ներբեռնե՛ք, կարդացե՛ք, և տարածե՛ք

- Հայկ Նազարյան

    21 Հունիսի 2023թ.

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։