Հոսանք-ին կարող եք միանալ, եթե ընդունեք հետևյալ հինգ կետերը՝
1) Անդամ դառնալու ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է համաձայն լինի մեր հիմնարար գաղափարների, տեսլականի և մեր շարժման ծրագրի նպատակների հետ: Դրա համար պետք է կարդացվի մեր շարժման ծրագիրը կամ հավատամքը (կամ էլ երկուսը), որոնք տեղադրված են կայքէջում: Մեր շարժման գերագույն արժեքներն են մեր ազգը, հայրենիքը ու անկախ պետականությունը, և յուրաքանչյուր անդամ դրանք պետք է դասի ամեն ինչից վեր: Նա անդամագրվելով մեր շարժմանը պետք է նաև գիտակցի, որ մեր շարժումը զարգացնելով ու հաղթանակի տանելով ամենալավ միջոցն է մեր գերագույն արժեքներին ծառայելու համար: Որպեսզի մեր շարժումը հաջողություն ունենա, մենք բոլորս պետք է լինենք նույն գաղափարական հարթության վրա և գործենք որպես մեկ ամբողջական մարմին։
2) Շարժման անդամները պարտավոր են հարգեն միմյանց: Պետք է ընդունեք, որ շարժումը ավտորիտարական է և կա հստակ կարգ։ Շարժումը ունի Առաջնորդ, ով պետք է հարգի շարժման հետևորդներին, և շարժման հետևորդներն էլ պետք է հարգեն Առաջնորդին: Առաջնորդը պարտավոր է լսել շարժման անդամների բոլոր խելամիտ կարծիքներն ու կառուցաողական քննադատությունները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի շարժման Առաջնորդը, որին պարտավոր են հետևել շարժման հետևորդները, ու նաև պարտավոր են հավատարմորեն կատարել շարժման Առաջնորդի տված առաջադրանքները, եթե դրանք իրենց հնարավորության սահմաններում են, քանի որ դա օգուտ կբերի ամբողջ շարժմանը, որի մաս են կազմում բոլոր անդամները՝ ներառյալ նաև Դուք։ Շարժման հետ կապված մեծ որոշումները չպետք է կատարեք առանց Առաջնորդի կամ նրա կողմից նշանակված ղեկավարների թույլտվությամբ: Եթե ուզում ենք շարժումը առաջ տանել, այն պետք է ունենա հստակ կազմակերպված կառույց ու կարգապահություն։
3) Մեր շարժումը օրինական քաղաքական շարժում է և շարժման անդամները պետք է ունենան օրինակելի վարքագիծ՝ հեռու մնալով արատավոր ու հանցավոր երևույթներից: Շարժման անդամները պետք է հեռու մնան այն մարդկանից, ովքեր կփորձեն սադրել մեր շարժումը ու վնաս հասցնել մեր շարժմանը: Պետք է հեռատես, համբերատար և հաստատակամ լինեք՝ հոգեպես պատրաստ լինելով երկարատև պայքարի, քանի որ մենք հավերժության դրոշով մեր աչքերը չենք սևեռել հաջորդ տարվա կամ հաջորդ ընտրությունների կամ նույնիսկ հաջորդ տասնամյակի վրա, այլ՝ հավերժության վրա։
4) Որպես շարժման անդամ պարտավոր եք հնարավորինս պահպանել պատշաճ ու արժանապատիվ կեցվածք։ Դուք շարժման մի մասն ու ներկայացուցիչն եք լինելու, դրա համար կարևոր է, որ Ձեզ ճիշտ ներկայացնելով ճիշտ ներկայացնեք նաև շարժումը։
5) Պատրաստ լինեք պայքարել հայ ազգի շահերի համար՝ ակտիվորեն Ձեր լուման ներդնելով մեր շարժման զարգացմանը, որքան էլ դա փոքր լինի, քանի որ առանձին-առանձին մենք ընդամենը ողորմելի էլեկտրոններ ենք, իսկ միասին՝ Հոսանք։
Այս կետերից որևէ մեկը խախտելով կարող եք հեռացվել շարժումից՝ Առաջնորդի կամ Առաջնորդի կողմից նշանակված ղեկավարի հրամանով։