ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

«Հոսանք»-ի խորհրդանիշի, զինանշանի ու դրոշի մասին

        Մեր ցեղակրոն շարժման՝ «Հոսանք»-ի խորհրդանիշն ու դրոշն է հայկական հավերժության նշանը՝ ոսկեգույն ու սպիտակով՝ մուգ կարմիր ֆոնի վրա, որը գալակտիկայի պտույտներով խորհրդանշում է տիեզերքում երկու հակադիր ուժերի միասնությունը, առանց որի՝ տիեզերքում չի լինի արարում: Հավերժության նշանի պտույտը նաև բնութագրում է հենց «Հոսանք»-ը՝ ցեղի հավիտենական շարժումը: Մուգ կարմիրն էլ խորհրդանշում է ցեղի արյունը՝ այն օղակը, որի միջոցով մենք կարող ենք կապվել Արարչին ու արարչաստեղծ գործընթացի հետ։ Որքան մաքուր ու անարատ լինի ցեղի արյունը, այնքան ավելի կայտառ կլինի ցեղի հոգին և հզոր կլինի կապը Արարչի հետ:  Այլ կերպ ասած՝ մեր արյունով ենք կապվում հավերժության հետ։ 
Հավերժության նշանն էլ ունի ութ թև՝ չորս ոսկեգույն և չորս սպիտակ, որովհետև ութ թիվը ոչ միայն հայկական մշակույթում ամենատարածված թիվն է, այլև մաթեմատիկայի ու գիտության մեջ մեծ նշանակություն ունեցող թիվ է: Ութ թիվը մաթեմատիկայի մեջ հենց շրջված հավերժության նշանն է (∞): Մենք ապրում ենք քառաչափ (երեք առանցքները՝ ժամանակի հետ) իրականության մեջ, բայց այդ իրականությունը բաղկացած է «սիս» (փոքր)  և «մասիս» (մեծ) աշխարհներից, որոնց համադրությունը տալիս է ութչափանի տարածություն: 



Ոսկեգույնի մեջ մենք տեսնում ենք մեր արիական մշակույթի վեհ արժեքները, սպիտակի մեջ՝ ազգային գաղափարները և մուգ կարմիրի մեջ՝ մեր հայրենիքի անկախության ու բարգավաճման համար թափված արյունը։ Հավերժության նշանի մեջ էլ տեսնում ենք մեր ցեղի զարգացման համար մղվող հավիտենական պայքարի հաղթանակը։ Այս ամենը համապատասխանում է մեր կարգախոսներից մեկին՝ «Պատվի՛ր Մշակույթդ, Սիրի՛ր Ազգդ, Պաշտպանի՛ր Հայրենիքդ»։ Ոսկեգույնն ու մուգ կարմիրը նաև հայկական Արտաշեսյանների տոհմի, մասնավորապես` Տիգրան Մեծի դրոշի գույներն էին, ում կառավարման ժամանակ Մեծ Հայքը հասել է իր հզորության գագաթնակետին։ Սպիտակն էլ եղել է հայկական Բագրատունյաց տոհմի ու հետո Կիլիկիայի հայկական թագավորության դրոշներում, որոնք թշնամիների դեմ ազգային պայքար մղելով, վերականգնել են մեր պետականությունը։ Ահա այսպես՝ մեր նախկին արքայական գույների համադրությամբ մեր անպարտելի ազգային խորհրդանիշ՝ հավերժության նշանով, մենք հետ ենք բերելու մեր հայրենիքի ու պետության փառքն ու պատիվը։
«Հոսանք»-ի զինանշանի վահանը խորհրդանշում է մեր գերագույն արժեքների՝ ազգի, հայրենիքի, անկախ պետականության պաշտպանությունը։ Թուրը խորհրդանշում է խաղաղություն՝ միայն մեր թշնամիների պարտությամբ ու մեր զինված ուժերի հաղթանակով, իսկ վահանի ու թրի վերևում հայացքը դեպի արևմուտք (Արարատ) սևեռած Տարոնի արծիվը խորհրդանշում է, որ մենք մեր պայքարը հաջողության հասցնելու ու մեր նպատակները իրականացնելու համար պետք է արծվի պես քաջ, ազնիվ, ուժեղ, ճշմարիտ, խելացի, արդար, հավատարիմ, հեռատես, նպատակասլաց, հաստատակամ ու իմաստուն լինենք։ Զինանշանը նաև Գարեգին Նժդեհի 1920թ․-ին ստեղծած Լեռնահայաստանի (որը պատմության առաջին հակաթրքաբոլշևիկյան պետությունն է եղել) զինանշանի թարմացված ու ժամանակակից տարբերակն է։  
  «Հոսանք»-ի խորհրդանշի գրավոր տարբերակում հայկական տառերով գրված է «ՀՈՍԱՆՔ»՝ ոսկե կայծակը մեջտեղում, և այդ կայծակը խորհրդանշում է ոչ միայն հենց էլեկտրականությունը՝ հոսանքը, այլև՝ մարդկությանը լույս բերող կայծը, որը բնութագրում է հենց «Հոսանք»-ի նպատակը։ Այդ կայծակը նաև խորհրդանշում է հաղթանակ՝ ըստ գերմանացի գաղափարախոս ու միստիկ Գվիդո ֆոն Լիստի, ով հին սկանդինավյան «ռուները» անվանել էր «Արմանեն» ռուներ (այսինքն՝ Արմանի ռուներ)՝ գուցե ենթագիտակցաբար զգալով, որ այդ խորհրդանիշները ունեն շատ հին հայկական արմատներ: 



  Այնպես որ՝ ամեն շարժում պիտի հենց այնպես չօգտագործի անուններ, խորհրդանիշներ և դրոշներ՝ առանց որևէ պատճառի ու իմաստի, ինչպես հիմա գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն ու շարժումներն են անում: Անիմաստ խորհրդանիշներից կբխեն անիմաստ շարժումներ, իմաստալից խորհրդանիշներից՝ իմաստալից շարժումներ: «Հոսանք»-ի դրոշը, կարճ ասած, ապագա հաղթական ու արիական Հայաստանի պետության դրոշն է։ 
Նժդեհն ասում էր՝ «անպարտելի է այն դրոշը, որը պարզվում է ցեղի համար ու ցեղի անունով», և վստահ ենք, որ հենց «Հոսանք»-ի դրոշի մասին էր խոսքը։

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։