03:00:00 02.07.2025
URL: http://hosank.net/storage/gallery/1767105442.jpg
Իրականում մեզ՝ հայերիս համար, առանձնապես նշանակություն չունի, թե որքան կսրվեն թուրքերի, ռուսների և սիոնիստների միջև հարաբերությունները կամ որքան էլ իրար դեմ պատերազմեն ու կոտորեն, քանի որ նրանք կրկին կհամախմբվեն ու դաշինք կկնքեն մեր անկախ պետականության դեմ, երբ տեսնեն, որ Հայաստանը փորձում է նորից ոտքի կանգնել և ուժի գործոն դառնալ այս տարածաշրջանում։ Պետք է դադարենք ամեն ինչ մակերեսորեն դիտարկել և կարծել, թե Ռուսաստանի նման 300 տարվա կայսրությունը կարող է փոխել իր հիմնարար դիրքորոշումը միայն նրա համար, որ Ադրբեջանում ձերբակալվում են իր թմրավաճառ քաղաքացիները։ Դա պարզապես զավեշտալի է։ Նույնիսկ ամենալավ բարեկամները կամ ամուսինները երբեմն վեճեր են ունենում։ Այդպիսի պետությունները նման պարզունակ ու միաչափ մոտեցում չեն ցուցաբերում աշխարհաքաղաքականության հանդեպ։ Նման դեպքերը միայն մեզ նման պարզամիտ ու դարերով անկախ պետականություն չունեցող ժողովուրդներին կարող են խաբել։ Այս չարաբաստիկ ուժերին միշտ համախմբել է և միշտ էլ կհամախմբի հակահայկականությունը, և սա չպետք է մոռանանք, քանի որ նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում կերտվի իրապես անկախ, միացյալ ու հզոր Հայաստան։ Եկեք դադարենք սին հույսերով ապրել՝ կարծելով, թե նման բաներից Հայաստանը կարող է օգուտ քաղել։ Եկեք առերեսվենք իրականությանը և գիտակցենք, որ միայն մեր սեփական ուժերի վրա հենվելով և վճռական պայքարին պատրաստվելով կարող ենք դիմակայել այս գիշատիչներին։ Որքան էլ փորձենք անտեսել այս ճշմարտությունը, միևնույն է՝ ստիպված ենք լինելու գնալ այդ պայքարին, ինչպես մեր ազատամարտիկները գնացին 35 տարի առաջ։ Որքան շուտ սա գիտակցենք, այնքան ավելի լավ կկարողանանք դիմակայել գալիք փոթորիկին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։