ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երեկ մի կերպ լսեցի Պարույր Հայրիկյանի նախատումը Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դեմ...

09:50:00 05.01.2025

Երեկ մի կերպ լսեցի Պարույր Հայրիկյանի նախատումը Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դեմ...

Երեկ մի կերպ լսեցի Պարույր Հայրիկյանի նախատումը Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի դեմ, և անհասկանալի է, թե այդ մարդը քանի անգամ է իր դիմակը փոխել այս վերջին 50 տարում: Այո՝ Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանը լիքը թերություններ ունեին, արել էին լիքը սխալներ ու նրանց անցյալը ամենևին մաքուր չէին եղել, բայց այն փաստը, որ ՖՍԲ-ի կազմակերպման պատճառով Հայաստանի խորհրդարանում գնդակահարվեցին ինձ համար բավական փաստ է և ապացույց, որ նրանք լուրջ վտանգ էին սպառնում Ռուսաստանի հակահայ քաղաքականությանը և գերիշխանությանը Հայաստանի քաղաքական դաշտի վրա:

Նրանց ստեղծած դաշինքը այս «Երրորդ Հանրապետության» վերջին իսկական փորձն էր, որ Արցախը ամբողջության միացվեր Հայաստանին՝ որպես մի պետություն և դե յուր անկախությունից ստանայինք դե ֆակտո անկախություն: Կրեմլը ու նրանց հետ համագործակցողները գլխատեցին մեր ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մենք նույնիսկ չմտածենք իսկապես անկախ դառնալու մասին: Որքան տեղյակ եմ, ուրիշ ոչ մի երկրում նման գնդակահարություն ու ահաբեկչական գործողություն չի եղել խորհրարանում և այս փաստը հազար անգամ ավելի խոսուն է, քան Հայրիկյանի ու նրա նմանների զառանցանքները:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։