ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շահան Նաթալու այս խոսքերը կարդալուց ես հիշում եմ Ամերիկայում ապրող տարիներս...

08:20:00 11.02.2025

Շահան Նաթալու այս խոսքերը կարդալուց ես հիշում եմ Ամերիկայում ապրող տարիներս...

Շահան Նաթալու այս խոսքերը կարդալուց ես հիշում եմ Ամերիկայում ապրող տարիներս, երբ տեսնում էի, թե ինչպես էին մեր հայրենակիցները բողոքում թուրքական ոճրագործությունների դեմ և ավելի մեծ կարևորություն դարձնում Ապրիլ 24-ի հայոց ցեղասպանության օրը, քան օրինակ Մայսիսի 28-ի հաղթանակի ու անկախության օրը:

Սա առավել քան 20 տարի առաջ էր և նույնիսկ այդ ժամանակ այս ամենը տեսնելով խորապես գիտակցեցի, որ մեր ժողովուրդը սխալ ու պարտվողական ուղի է բռնել: Մի ժողովուրդ, որ անընդհատ բողոքում է իր դեմ գործած հանցագործությունների մասին նոր հաղթանակներ կերտելու մասին մտածելու փոխարեն վերջում ստանալու է իր դեմ գործած նոր հանցանքներ և պարտություն, քանի որ անգութ բնությունը չի խղճում թույլերին, այլ «պարգևատրում» է ուժեղներին:

«Առէք վերջին կէս դարի ընթացքին հայ եւ օտար թերթեր եւ

դուք պիտի կարդաք մէկ բան, աւա՜ղ միայն մէկ բան – թէ Թուրք

կառավարութիւնը կը կոտորէ, կոտորեց հայ խաղաղ գիւղացին,

հայ մանուկն ու ծերը, այսինքն` ժողովուրդը:

Քառասուն տարի տեսանք այս փաստը եւ ողբալի պատմութիւններով լեցուցինք աշխարհը, մինչեւ որ Հայ անունը նոյնացաւ կոտորուող աշխարհի, վախկոտ նապաստակի եւ

լաւագոյն պարագային` հայ մուրացող որբին հետ....

Մեր վարդապետական քարոզները թրքական միջոցներու 

դէմ ոչ թէ մեր կեանքը կ’ապահովեն, այլ միայն խաղաղ կերպով

մեռնելու մեր համամտութիւնը կը յայտարարեն:»

- Շահան Նաթալի, «Թուրքերը և Մենք», 1931թ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։