07:00:00 01.04.2025
Մարդիկ կարծում են, որ ժողովրդավարությունում կամ ավելի ճիշտ՝
ժողովրդավարական բռնապետությունում, ընտրությունների ժամանակ է խախտումներ և
կոռուպցիա տեղի ունենում, բայց իրականում այդքան էլ այդպես չէ, քանի որ
իսկական խախտումները և կոռուպցիան կատարվում են դրանից առաջ, երբ՝
ֆինանսապես հզոր ուժերը և նրանց տիրապետության տակ գտնվող մեդիան
ընտրություններից առաջ նշանակվում են իրենց խամաճիկ թեկնածուներին, որպեսզի
հետո մարդկանց միամիտ ու անգրագետ մեծամասնությունը ընտրություն կատարի
դրանց միջև:
Սա անելով գործակալական ցանցերը և նրանց հետ
համագործակցող հսկա կապիտալիստ քրեաօլիգարխները ու մեդիա բարոնները
երաշխավորում են, որ ինչ էլ անի ժողովրդի մեծ մասը և ում էլ ընտրի, միշտ
իրենց ուզած մարդն է ընտրվելու: Հետևաբար, նրանց համար ամենևին կարիք չկա,
որ ընտրությունների ժամանակ խախտումներ անեն, որովհետև դա հանկարծ կպատռի
«ժողովրդավարության» պատրանքը: Նրանց համար էական չէ ընտրությունների
արդյունքը և հավանաբար չեն էլ հետևում, քանի որ նրանց համար կարևոր չէ, թե
իրենց կողմից «դաբռոն» ստացած որ մի քաղաքական մարմնավաճառը կընտրվի:
Պարզապես նույն դեմքի տարբեր դիմակների հետ ենք գործ ունենում և այս
երևույթը համատարած է բոլոր ժողովրդավարական բռնապետություններում:
Հայաստանում
սրա լավագույն նոր օրինակը հենց Գյումրիում տեղի ունեցած ընտրություններն
են, որտեղ «ընդդիմության» բացահայտ նեոբոլշևիկները՝ ի դեմս Կոմունիստական
կուսակցության ու նրա արբանյակների, իբր պայքարում են թաքնված նեոբոլշևիկ
իշխանական ուժերի դեմ: Երբ նման ընտրություններ են տեղի ունենում, որտեղ
չկա ոչ մի անկախ, արժանապատիվ ու ազգայնական թեքնածու, միակ տրամաբանական
ու արդար քայլն այն է, որ մարդիկ բոյկոտ անեն ընտրւոթյունները՝ քվաթերթիկի
վրա գրելով՝ «բոլորդ նույնն եք»...
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ