ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նոյեմբերի 19-ին Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները...

01:47:00 22.11.2026

Նոյեմբերի 19-ին Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները...

Նոյեմբերի 19-ին Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հանդիպեցին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ քննարկելու համաշխարհային անվտանգությանն ու աշխարհաքաղաքական իրավիճակին վերաբերող կարևորագույն հարցեր։ Հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ աշխարհի երեք գերտերությունների ղեկավարները հավաքվել էին մեկ սեղանի շուրջ։

Չինաստանին ձեռնտու է, որ Ամերիկան շարունակի պատերազմը Իրանի դեմ, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինայի, քանի որ այդ երկու հակառակորդների դիրքերը կթուլանան, ինչի արդյունքում կբարձրանա Չինաստանի աշխարհաքաղաքական կշիռը։ Չինաստանը երկուսից առավել շահագրգռված է, որ այս ստատուս քվոն պահպանվի, և կարծես թե հենց դա է պատճառը, որ հանդիպման ընթացքում այդպես էլ չգտնվեց լուծում, թե ինչպես ավարտել այս պատերազմները։

Այնուամենայնիվ, այս հանդիպումը նաև ցույց է տալիս, որ այս երեք ուժերը, որքան էլ արտաքուստ պայքարեն միմյանց դեմ, միևնույն է, իրականում այս աշխարհակարգի գլխավոր դերակատարներն են և շատ ավելի կապված են միմյանց հետ, քան սիրում են խոստովանել։ Դա այդպես է, որովհետև ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը գերտերություններ դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանարար ավարտից հետո։ ԱՄՆ-ը Լենդ-Լիզի միջոցով օգնեց Խորհրդային Միությանը հաղթել պատերազմում, իսկ Խորհրդային Միությունն իր հերթին վճռորոշ դեր խաղաց Չինաստանի կոմունիստական իշխանության հաստատման գործում։ Հետագայում էլ Արևմուտքի կապիտալ ներդրումների շնորհիվ Չինաստանը վերածվեց տնտեսական գերտերության։

Մի գերտերության փլուզումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել և հանգեցնել մյուս երկուսի թուլացմանը, քանի որ գլոբալիզացիայի այս դարաշրջանում գերտերություններն ու նրանց ազդեցության տակ գտնվող պետությունները փոխկապակցված են։ Համաշխարհային տնտեսությունը մեծապես կախված է դոլարի կայունությունից և արժեքից։ Եվ որքան էլ Չինաստանը ցանկանա կամ փորձի յուանը գերադասել դոլարից կամ փոխարինել նրան, դա անելը չափազանց դժվար կամ անհնար կլինի։ Չինացիներն էլ դա շատ լավ գիտեն և հենց այդ պատճառով էլ չեն փորձում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այս ստատուս քվոն բխում է Չինաստանի շահերից։

Ինչպես էլ դիտարկենք իրավիճակը, արդեն ակնհայտ է դառնում, որ այս աշխարհակարգը մտնում է անկայունության փուլ, որից դուրս գալը հնարավոր չի լինի... 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։