ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տասնհինգերորդ դարում Ռումինիայի թագավոր ու ազգային հերոս Վլադ Երրորդը...

08:42:00 11.01.2026

Տասնհինգերորդ դարում Ռումինիայի թագավոր ու ազգային հերոս Վլադ Երրորդը...

Տասնհինգերորդ դարում Ռումինիայի թագավոր ու ազգային հերոս Վլադ Երրորդը պատմության մեջ վիճահարույց կերպար է համարվում։ Ես պատմաբան չեմ, հետևաբար շատ չեմ խորացել նրա կատարած գործերի մեջ, բայց գիտեմ կարևոր մասը՝ Վլադ «Ցեպեշը» («Ցից հանող») թուրքերին ոչ թե չեր մուրանում ու խաղաղություն աղաչում, ինչպես այսօր են անում հայադավ նեոբոլշևիկները, այլ իր կամքն էր թելադրում։ Թուրքերին ժպիտներով ու «սրտիկներով» դիմավորելու փոխարեն նա ցիցերով էր դիմավորում...

Նա թագավորում էր Ռումինիայի հարավային՝ «Վալախիա» կոչվող մարզում, և երբ օսմանցի թուրքերը մոտենում էին նրա սահմաններին, տեսնում էին, որ ցից հանած հայրենակիցների դիերի վրայից կախված են պլակատներ, որոնց վրա գրված են՝ «Բարի գալուստ Վալախիա»: Անցնելով սահմանը և տեսնելով այդ տեսարանը, թուրքերը մտածում էին, որ այս անգամ սխալ երկրի են ներխուժում...

Վլադը նման քայլերին դիմելով համբավ ստացավ որպես շատ դաժան ու անգութ մարդ, և նույնիսկ նրա անունը լսելիս թուրքերը սարսափում էին։ Այս հոգեբանական ահաբեկումը օգնեց ռումինացիներին՝ իրենցից ռեսուրսներով գերազանցող թուրքերին վտարել և հեռու պահել իրենց հայրենիքի սահմաններից։

Ինչ էլ ասեն պատմաբանները նրա մասին, մենք՝ հայերս, նրանից շատ բան ունենք սովորելու...


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։