ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ներկայիս ապիկար ու ապազգային կառավարության կատարած արտաքին դիվանագիտական քայլերի պատճառով, մեր շատ հայրենակիցներին թվում է, որ Փաշինյանն ու նրա փոքրոգի խմբակը վարում է իբր «հակառուսական» քաղաքականություն...

10:20:00 03.02.2025

Ներկայիս ապիկար ու ապազգային կառավարության կատարած արտաքին դիվանագիտական քայլերի պատճառով, մեր շատ հայրենակիցներին թվում է, որ Փաշինյանն ու նրա փոքրոգի խմբակը վարում է իբր «հակառուսական» քաղաքականություն...

Ներկայիս ապիկար ու ապազգային կառավարության կատարած արտաքին դիվանագիտական քայլերի պատճառով, մեր շատ հայրենակիցներին թվում է, որ Փաշինյանն ու նրա փոքրոգի խմբակը վարում է իբր «հակառուսական» քաղաքականություն: Այս թյուրիմացությունն ամենաշատը տարածում է ներկայիս կեղծ «ընդդիմությունը», այն նույն «ընդդիմությունը», որը 2018թ-ից ի վեր ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա գեղափոխությունը» ևս «հակառուսական» և «սորոսական» հեղափոխություն էր, որը ձեռնտու  էր միայն Արևմուտքին: Սակայն իրականությունը գրեթե լիովին հակառակն է, քանի որ այդ իշխանափոխությունը (որը չէր կարող իրականացվել առանց ՖՍԲ-ի և այլ ռուսական ցանցերի միջամտությամբ) և ներկայիս կատարած մակերեսային «հակառուսական» գործողությունները, ինչպես օրինակ ձևական ՀԱՊԿ-ից դուրս գալու արտահայտությունները (նույնիսկ եթե դուրս գա դա շատ բան չի փոխվի այս պայմաններում), ռուսական զորքին Զվարթնոց օդանավակայանից հանելը, ԱՄՆ-ի հետ ինչ-որ մի բան ստորագրելը, և նմանատիպ այլ արմատական փոփոխություններ չտվող քայլերը մեծ մասամբ բխում է Ռուսաստանի շահերից:

Իհարկե սա ամենևին չի նշանակում, որ նման իրադարձություններն Արևմուտքի ուզածով չեն եղել կամ ձեռնտու չեն եղել Արևմուտքին: Համոզված եմ, որ պարբերաբար նմանատիպ հարցերում Ռուսաստանի և Արևմուտքի շահերը համընկնում են: Ի վերջո չմոռանանք, որ 2018թ-ի իշխանափոխությունը ողջունվեց և՛ Արևմուտքի և՛ Ռուսաստանի կողմից: Այն փաստը, որ Փաշինայնի քայլերը ողջունում է Արևմուտքը և լուրջ չեն խոչընդոտվում Ռուսաստանի կողմից մեզ ցույց է տալիս, որ հավանաբար իրենց միջև ինչ-որ պայմանավորվածություն կա, որի մասին մենք տեղյակ չենք:

Այս ամենը շատ ավելի խորն է քան մենք պատկերացնում ենք: Եթե միայն դիտարկենք որպես «սորոսականների» պայքար ընդդեմ «ռուսամետների» մենք չենք հասկանա թե ինչ է կատարվում մեզ հետ և կմնանք մոլորության մեջ: Ջորջ Սորոսը միանշանակ հանցագործ միջազգային միլիարդատեր սիոնիստ է, ով իր գումարներով քաոս է ստեղծում աշխարհով մեկ, բայց նրա դերը կոնկրետ Հայաստանում չափազանցվել և օգտագործվել է որպես խայծ ռուսական հետախուզության և նրան ենթարկվող հայ նեոբոլշևիկների կողմից՝ Կրեմլի դավադրությունները թաքցնելու համար: Սա միայն ավելի շատ խառնաշփոթություն է ստեղծում և մեր հայրենակիցներին շեղում ճշմարտությունից:

Պատահական չէ, որ Սորոսի գրասենյակները Հայաստանում բացվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, ով Հայաստանի 4 ղեկավարներից կարելի է ասել ամենառուսամետ գործիչն է եղել: Պատահական չէ նաև այն, որ այս վերջին տասը տարում Հայաստանում ռուսամետ գործիչները չափազանց շատ էին տարածում Սորոսի անունը և 44-օրյա դավադիր պատերազմի պարտության ու Արցախի կորստի մեղքը բարդեցին «սորոսականների» վրա, որպեսզի ՖՍԲ-ի անունը երբեք չշոշափվի: Ռուսաստանը Հայաստանում առավել քան 20 տարի առաջ հենց ինքն իր ձեռքով սկսեց ցանել հակառուսականություն ու «սորոսականություն», որպեսզի քավության նոխազ ունենան, երբ հենց իրենց կամքով հակահայկական քաղաքականություն վարվի Հայաստանի անկախության դեմ:

Այս կառավարության մակերեսային «հակառուսական» քայլերը ձեռնտու է Կրեմլին, որովհետև ապագայի համար հիմք ու պատճառ է ստեղծում ոչ մի ձևով չօգնել Հայաստանին, երբ հենց ինքը Ադրբեջանին կանաչ լույս տա Հայաստանի վրա հարձակվելու համար, քանի որ իր անգործությունը (և Ադրբեջանին թաքուն աջակցությունը) այդ ժամանակ կարդարացնի՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը «արևմտամետ» քաղաքականություն էր վարում: Այդ արդարացումից հետո ռուսները կարող են զորք մտցնել Հայաստան, դադարեցնել պատերազմը և իրենց ներկայանցել որպես «փրկիչներ», ինչպես արեցին Արցախում՝ այս անգամ ամբողջովին կազմաքանդելով մեր բանակը, լուծարելով մեր անկախությունը և Հայաստանը լրիվ մասնատելով: Կարճ ասած՝ ինչ արեցին Արցախում նույնը ուզում են անել Հայաստանում:

Ռուսաստանը 300 տարվա կայսրություն է, և նրա վարած քաղաքականությունը բազմաէշելոն է իրենց Մատրյոշկա տիկնիկների նման: Մենք չենք կարող նրա հեռատես քաղաքականությունը հասկանալ եթե մենք շարունակենք գծային, կարճատես ու պարզունակ մտածելակերպ ունենալ: Սա է պատճառը, որ մենք շարունակել ենք այս ռուս-թուրքական վանդակի մեջ մնալ առավել քան երկու դար, և եթե ցանկանում ենք վերջնականապես ազատվել այդ ողորմելի վանդակից, պետք է նախ մենք ինքներս մեզ հետ անկեղծ լինել և խորապես հասկանանք նրանց քաղաքականությունն ու դրանից բխող Հայաստանի անկախության դեմ սև ծրագրերը:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։