06:09:00 04.04.2026
href: https://rumble.com/embed/v75vck2/?pub=4
Հայաստանի անկախ պետականության դեմ այս 21-րդ դարում պատերազմը սկսվեց հենց տասը տարի առաջ՝ 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, և պատերազմը մինչև այսօր շարունակվում է՝ անկախ նրանից, թե հայադավները որքան խոսեն «խաղաղության» մասին։ Մեր երկրում այսօր եղածը ընդամենը ժամանակավոր կայունություն է՝ թղթե տնակ, որը դատապարտված է փլուզման։ Այս պատերազմի ավարտը կունենա միայն երկու տարբերակ․ կամ մեր թշնամիներն են անցնելու մեր դիակների վրայով, կամ՝ Արարչի կամքով՝ մենք ենք անցնելու նրանց դիակների վրայով։ Այդ է պատճառը, որ ուզում եմ այսօր ողջ հայության հետ կիսել այս կարճ ուղերձը, որպեսզի լավ գիտակցենք, որ մենք մեր բոլոր զոհված քաջերի ու նահատակված հերոսների հիշատակի համար պարտավոր ենք Ամբերդ ամրոցի պես պինդ ու ամուր մնալ, որպեսզի կարողանանք ոսոխին ջախջախել և վերականգնել մեր փառքն ու պատիվը։ Մենք պետք է շարունակենք նրանց մղած պայքարը մինչև հաղթանակ։ Հզոր բանակ, անառիկ սահմաններ, կանգուն Հայրենի՛ք Մի՛շտ Հայ Հ․Գ․ Ճառի հատվածի այս մասը ասվել է Ամբերդ ամրոցի մոտ՝ 2024 թ․ հուլիսի 16-ին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։