07:05:00 01.11.2024
URL: http://hosank.net/storage/gallery/1730544950.jpg
Քաղաքական դաշտում շատ ողորմելի սրիկաներ կան, ովքեր կմտածեն, որ մեր շարժումը «վարկաբեկում է Նժդհեի հիշատակը» և մենք «իսկական նժդեհականներ» չենք: Այդ տհասները նման մեղադրանքներով մեր բոլոր արտաքին թշնամիների հետ միասին փորձում էին մեզ դատապարտել, որպեսզի ցույց տան, որ իբր իրենք են իսկական «նժդեհականներ», ովքեր իրենց թյուր ու ջհուդականացված աշխարհայացքով ուզում են Նժդեհին փրկել «ազգայնամոլությունից» և ֆաշիզմից: Նրանք ավելի շատ էներգիա ու ժամանակ են ծախսում փորձելով Նժդեհին արդարացնել (որի կարիքը մեր Սպարապետը չունի ու երբեք չի ունեցել) մեր թշնամիների առջև, քան Նժդեհի ուսմունքներով իսկական ազգային գաղափարներ քարոզել մեր երիտասարդությանը: Իրականում հենց այս փոքրոգի տականքները ոչ մի կապ չունեն նժդեհականության հետ և այնքան մոտ են ազգային գաղափարներին, որքան մենք ինչ-որ բալետի խմբի: Սրա ապացույցը հենց նրանում է, որ այդ երկերեսանի վիժվածքները մեր արտաքին թշնամիների հետ մեծ վայնասուն բարձրացրեցին մեր դեմ, մեր առաջին հանրահավաքի ժամանակ, բայց ՈՉԻՆՉ չասացին, երբ այս տարվա Մարտի 26-ին Վլադիմիր Պուտինի շատ մեծ նկարը ծածանվեց Սարդարապատում, և երբ այս տարվա Հոկտեմբերի 20-ին առավել քան 200 կոմունիստներ մեծ երթ արեցին Երևանի կենտրոնում ու ծածանեցին մեծ սովետական պիղծ դրոշներ: Միայն մեր շարժումը՝ «Հոսանք»-ը լուրջ քննադատեց այդ երկու տհաճ դեպքերը, մինչդեռ այդ «իսկական նժդեհականները» մտել էին իրենց խորշերը ու ձայն չէին հանում: Ձեր կարծիքով ո՞ր մի երթը Նժդեհը կքարկոծեր, եթե նա այսօր ողջ լիներ՝ հունվարի մեկին կատարած մեր հանրահավաքը՝ որտեղ մենք իր արձանի առաջ հարգանքի տուրք մատուցելով իր պատվին ազգային ճառ ասացինք և արիական ողջույնը անելով բացականչեցինք «Մի'շտ Հայ» և երթի ժամանակ նաև բացականչում էինք «փա'ռք Նժդեհին», թե՞ այն ողբալի կոմունիստական ակցիաները, որոնք նշեցի: Կարծում եմ պատասխանը շատ պարզ պետք է լինի: Իրենց «նժդեհական» համարող ու մեզ քննադատողների հայրերը կամ պապերը հավանաբար համագործակցել են բոլշևիկների հետ՝ ընդդեմ Նժդեհի ու նրա պայքարի՝ դավաճանելով մեր ազգին, իսկ հիմա ուզում են զավեշտալիորեն մեզ դաս տան «իսկական նժդեհականության» ու ազգայնականության մասին: Եթե մեր երկրում իրականում այդքան իսկական նժդեհականներ ու ազգայնականներ լինեին, մեր Հայրենիքը հիմա հաստատ նման խեղճուկրակ վիճակում չէր լինի, և մեր պետականությունը կործանման շեմին չէր լինի: Հետևաբար նրանք կարող են իրենց կեղծ դասերի հետ կորչեն գրողի ծոցը: Մեր շարժումը Հայաստանի միակ Ցեղակրոն ու նժդեհական քաղաքական շարժումն է, քանի որ քաղաքական դաշտում միայն մենք ենք իսկապես վառ պահում Նժդեհի գաղափարներն ու հիշատակը, և թող ոչ մեկը դրանում կասկած չունենա։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի'շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։