04:31:00 16.10.2024
URL: http://hosank.net/storage/gallery/1730543793.jpg
Մենք 44-օրյա դավադիր պատերազմը ամբողջությամբ տանուլ տվեցինք և այս հանրապետությունը ձախողվեց, որովհետև մեր նոր անկախությունը ամբողջությամբ սխալ հիմքերի վրա դրվեց: Առաջին հանրապետության իրավահաջորդը դառնալու փոխարեն հռչակեցինք այսպես կոչված «Երրորդ հանրապետությունը», որը անհեթեթություն է, քանի որ երրորդը չի կարող գոյություն ունենալ, եթե չի եղել երկրորդը, որը մենք ճանաչում ենք՝ որպես 70 տարի սովետական ապօրինի օկուպացիա: Արցախյան հիմնահարցը ունեցավ ոչ հայանպաստ ու ապազգային լուծում, որովհետև 33 տարի Արցախյան հիմնահարցով զբաղվել են ու մեր նոր անկախ պետականությունը ղեկավարել են ապազգային ու ոչ հայամետ մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր վարել են իրենց էությանը համապատասխանող քաղաքականություն: Մեզ հաղաթանակած դիրքից աստիճանաբար իջեցրին այս ստոր ու անպատիվ վիճակի: Նիկոլ Փաշինյանը ամենամեծ պատասխանատուն ու մեղավորն է, բայց առանց նախորդ երեք ղեկավարների նա այդքան հեշտությամբ չէր կարող իր պատկերացմամբ՝ «Արցախի էջը փակել»: Նրանց բոլոր ձեռքների վրա արցախահայության արյունը կա: Մենք շարունակելու ենք կորուստներ ունենալ, քանի դեռ նման անմեղսունակ, ապիկար ու ապազգային իշխանություններ շարունակեն տիրել Հայաստանը: Մենք կարող ենք ապագայում հաղթական հաջողություններ արձանագրել և Արցախը մի օր նորից ազատագրել, երբ ազգային պետություն կերտենք և վերջապես ազգովի գիտակցենք, որ Արցախի հարցը ունի միայն մեկ հայանպաստ ու արդար լուծում՝ Բաքվի համընդհանուր կապիտուլացիան և Արցախի ամբողջական միացումը Մայր Հայաստանին: Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա'ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։