ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ոմանք մեր երիտասարդ շարժմանը պարբերաբար մեղադրում են անգործունեության մեջ՝ ասելով, թե «ինչու գործ չեք անում»...

03:20:00 25.04.2024

URL: http://hosank.net/storage/gallery/1714561418.jpg

Ոմանք մեր երիտասարդ շարժմանը պարբերաբար մեղադրում են անգործունեության մեջ՝ ասելով, թե «ինչու գործ չեք անում»։ Մեզ անընդհատ ասում են գործ անենք, բայց հենց իրենք չեն հասկանում, թե այդ գործը որն է։ Եվ հենց մի գործ անում ենք մեզ պիտակավորում են օտար ուժերի գործակալներ կամ մեկի համար պատվեր կատարողներ։ Իրենց պատկերացմամբ միայն փողոց փակելը ու մի քանի հակաիշխանական խոսքեր բացականչելը գործ անել է։ Նիկոլը ու նրա նման ազգադավները հենց այդպես են դաստիարակել ժողովրդին տասնամյակներ շարունակ։ Չեն հասկանում, որ երթե 2020թ-ի Նոյեմբերի 9-ից անմիջապես հետո ժողովուրդը Նիկոլին խստիվ չպատժեց, դժվար թե Տավուշի մի քանի գյուղի համար անի։ Փաշինյան կոչեցյալին ռադ անելը շատ էական փոփոխություն չի բերի, որովհետև, ցավոք սրտի, Նիկոլի նման շատերը կան թե՛ ՔՊ-ում, թե՛ «ընդդիմության» մեջ։ Սա ապացույց է, որ մեր հասարակությունը հիվանդ է ու Նիկոլը և նրա նմանները ընդամենը այդ հիվանդության ախտանիշն են։ Մարդիկ անընդհատ նույն բանն են անում՝ ակնկալելով տարբեր արդյունք, որը հենց խելագարության սահմանումն է։ Հիվանդությունը բուժելու փոխարեն պայքարում են ախտանիշների դեմ, հետո զարմանում են, թե ինչու ՈՉ ՄԻ առաջընթաց չի գրանցվում մեր քաղաքական դաշտում։ Ընդհակառակը՝ գնալով ավելի է դեգրեդացվում։ Մենք՝ Հոսանքի անդամներս ու աջակցողներս, գիտակցում ենք այս ամենը ու հասկանում ենք, որ ամեն ինչ պետք է գաղափարապես հիմնովին փոխվի։ Մենք ընտրել ենք ուրիշ ու ավելի յուրահատուկ ճանապարհ (կամ ավելի ճիշտ՝ այդ ճանապարհն է մեզ ընտրել), քանի որ իսկական փոփոխություն ենք ուզում մտցնել մեր երկրում ու իսկական ազգային ու գիտակցության զարթոնք առաջացնենք մեր՝ խորը քնած ցեղի ոգու մեջ։ Իսկական ազնիվ ու մաքուր ազգային շարժումը օդից չի առաջանա, այլ պիտի հաստատակամ պայքարի շնորհիվ օրգանիկ ու բնական ձևով աճի հենց ժողովրդի միջից։ Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտում մեր շարժման բռնած ուղին է միակ ու ամենաճշմարիտ ուղին, որը մենք պարտավոր ենք շարունակել, որպեսզի մի օր հենց շարժումը դառնա պետությունը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։