04:00:00 19.10.2023
Զանգվածները բողոքում են՝ ասելով «արա միհատ նոր թարմ մեկը չկա, զզվեցինք էս ներկաներից ու նախկիներից» բայց երբ նոր թարմ մեկը հայտնվում է ու ներկայացնում է ինքն իրեն ու իր գաղափարները և հեռատես մոտեցումներով ու ազնիվ միջոցներով (չֆինանսավորվելով ոչ մի աղանդի, գործակալական ցանցի կամ օլիգարխի կողմից) կամաց-կամաց հետևորդներ է ձեռք բերում իր ստեղծած շարժման համար, ասում են՝ «արա էս միայն խոսացող ա»։ Իսկ երբ մեկը օդից հայտնվում է ու կտրուկ ու «գործնական» (Աստված գիտի, թե դա ինչ է նշանակում) քայլերի է դիմում կամ միանգամից շատ հետևորդներ է ունենում ասում են՝ «էսի հաստատ մեկի վեցնոցն ա կամ մեկի շունն ա» (մեծ մասամբ էս հարցում ճիշտ են ասում)։ Իրականում զանգվածները չեն հասկանում, թե ինչ են ուզում ու իրականում նրանք են, որոնք միայն խոսում են ու ոչ մի «գործնական» քայլերի չեն դիմում, որովհետև բողոքելուց ու անկապ գեղցիական գրառումներ անելուց բացի ուրիշ ոչինչ չեն անում։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ