ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ Կալիֆորնիայում էի ապրում, ինձ համար պարզ էր մի ակնհայտ ճշմարտություն, որը այդ ժամանակ բնավ ակնհայտ չէր ամերիկահայերի մեծ մասի համար...

07:40:00 23.12.2024

Երբ Կալիֆորնիայում էի ապրում, ինձ համար պարզ էր մի ակնհայտ ճշմարտություն, որը այդ ժամանակ բնավ ակնհայտ չէր ամերիկահայերի մեծ մասի համար...

Երբ Կալիֆորնիայում էի ապրում, ինձ համար պարզ էր մի ակնհայտ ճշմարտություն, որը այդ ժամանակ բնավ ակնհայտ չէր ամերիկահայերի մեծ մասի համար: Դա այն ճշմարտություն է, որ Ամերիկայի լավ օրերը իր անցյալում են, որովհետև տեսնում էի՝ այդ երկրում մի օր հավանաբար լինելու է քաղաքացիական պատերազմ ու ներսից քանդվելու է, ինչպես քանդվեց Հռոմը՝ իր բարոյական ու հոգևոր անկման պատճառով: Սակայն միևնույն ժամանակ տեսնում էի, հատկապես Արցախի Քառօրյա պատերազմից հետո, որ Հայաստանին սպասվում էր նոր պատերազմներ ու շատ դժվար ժամանակներ: Դրա պատճառով էլ ես կանգնել էի մեծ ընտրության առաջ՝ կամ պետք է մնայի Ամերիկայում և առերեսվեի այդ երկրի գալիք խնդիրներին կամ պետք էր Հայաստան տեղափոխվեի ու իմ կռիվը տալ Հայրենիքում: Այդ իսկ պատճառով եկա այն եզրահանգման, որ կարծում եմ ցանկացած Սփյուռքում ապրող իսկական հայ պատրիոտ պիտի գա և կատարեցի ճիշտ ու տրամաբանական որոշում՝ միակողմանի տոմս առնելով դեպի Հայաստան:

Պարբերաբար խոսում եմ Ամերիկայում ապրող իմ ընկերների հետ և նրանք սկսում են զգալ ու տեսնել այն, ինչ ես էի տեսել ու զգացել ութ տարի առաջ, և նրանց մոտ էլ է հղանում Ամերիկայից տեղափոխվելու մտքեր, բայց երբ տեսնում են, որ Հայաստանը շատ օրհասական վիճակում է, չեն ուզում այդ քայլը կատարեն: Ես էլ նրանց միշտ ասում եմ այն, ինչ շատ վաղուց գիտակցել եմ. մենք այս կյանքում չենք կարող փախչել խնդիրներից և մարտահրավերներից: Միակ բանը, որ մենք կարող ենք անել կարճ ժամանակահատվածում ապրելով այս Երկրագնդի վրա այն է, որ մենք գտնենք այն պայքարը, այն կռիվը, որի համար մենք արժանի ենք համարում մեր կյանքը անձնվիրաբար նվիրել, որովհետև նրանք, ովքեր ուզում են անընդհատ փախչել մարտահրավերներից կանգնում են ավելի շատ մարտահրավերների առաջ, քան նրանք, ովքեր վճռվում են հաղթահարել այն մարտահրավերները, որը իսկապես իմաստ կտա մեր կյանքին:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։