ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Վերջապես լսեցի Վլադիմիր Պուտինի երկար հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ...

04:00:00 10.02.2024

Վերջապես լսեցի Վլադիմիր Պուտինի երկար հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ...

Վերջապես լսեցի Վլադիմիր Պուտինի երկար հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ, որտեղ Պուտինը երկար խոսելով փորձեց հիմնավորել իր հարձակումը Ուկրաինայի վրա։ Ասաց, որ Ուկրաինան արհեստական պետություն է, որը չպիտի երբեք գոյություն ունենալ և պիտի միշտ մնար Ռուսաստանի կազմում, քանի որ այժմյան Ուկրաինան պատմական ռուսական հողի վրա է ստեղծվել։ Անկախ այս ամեն ինչից, ես հավատում եմ, որ անկախ Ուկրաինա պետք է գոյություն ունենա, քանի ուկրաինացի ժողովուրդն է ձգտում ինքնիշխանության ու անկախության, և չպետք է լինի ոչ Ռուսաստանի պրոքսին, ոչ էլ Արևմուտքի։ Սա հարցի մի կողմն է։ Ինձ ուղղակի զարմացնում է երկերասանիության աստիճանը, որ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը Ուկրանիային այդքան դատապարտում է՝ որպես արհեսատական պետություն, որը ստեղծվեց 107 տարի առաջ, բայց նույն ձևով ոչ միայն չի դատապարտում արհեստական և ահաբեկիչ պետության Ադրբեջանին, այլև դաշնակցային հարաբերություններ հաստատում այդ երկրի հետ։ Մի անգամ չլսեցինք ասի, որ այն նույն ժամանակ երբ ստեղծվեց Ուկրաինա պետությունը, ստեղծվեց նաև Ադրբեջանը, և ինչպես ռուսական հողեր տրվեցին Ուկրանիային, այնպես էլ հայկական հողեր (Արցախն ու Նախիջևանը) տրվեցին Ադրբեջանին նույն բոլշևիկների կողմից։ Արհեստական Ադրբեջանի օրինակը կարող է օրինակ բերել, որպեսզի ավելի լավ կարողանա հիմնավորել իր ասածները, բայց միտումնավոր չի անում։ 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։