ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մինչև հիմա ներկայիս կեղծ ընդդիմությունը տարածում է...

10:00:00 29.03.2025

Մինչև հիմա ներկայիս կեղծ ընդդիմությունը տարածում է...

Մինչև հիմա ներկայիս կեղծ ընդդիմությունը տարածում է, որ Հայաստանի կառավարությունն էր մեղավոր 2020թ-ին պատերազմը սկսելու համար, քանի որ իրենց ասածով՝ «կարելի էր խուսափել» պատերազմից: Սա պարզապես դավաճանական արտահայտություն է, որովհետև որքան էլ ներկայիս ապազգային ու ազգադավ իշխանությանը դեմ լինես, նման բան ասելով մարդ վնաս է հասցնում հայոց պետականությանը և ոչ Փաշինյանին ու նրա տհաս խմբակին, հատկապես այն դեպքում, երբ Փաշինյանը ոչ միայն դա ընդունում է, այլև ավելի խելագար բան է ասում, որ մենք 1988թ-ից ենք մեղավոր, քանի որ այդ ժամանակ բարձրացրել էինք Արցախյան հարցը: Այսինքն կեղծ ընդդիմությունը մի դավաճանական բան է ասում, և ներկայիս՝ վարչապետի աթոռ զբաղեցնողը փոխանակ դա հերքի ասում է մի ավելի մեծ դավաճանական բան:

Այդ մեղադրանքը նաև անհեթեթություն է, որովհետև պատերազմից հնարավոր չէր խուսափել այն պարզ պատճառի համար, որ 1994թ-ի մեր ռազմական հաղթանակը (որը նույնիսկ դավադրաբար չնշեցինք որպես տոն) քաղաքականապես չամրագրեցինք: Այդ իսկ պատճառով նոր պատերազմի բռնկումը անխուսափելի էր և վաղ թե ուշ լինելու էր: Որևէ քաղաքական գործիչ, լինի դա Ռոբերտ Քոչարյանը թե Պողոս Պողոսյանը, ով հակառակը պնդի պարզապես խաբեբա պատեհապաշտ սրիկա է:

Մյուս զավեշտալի բանն այն է, որ ոչ միայն ներկայիս կառավարությանը մեղադրում են պատերազմը սկսելու համար, այլև մեղադրում են սկսելու դեպքում պատերազմը ավելի շուտ չդադարեցնելու (այսինքն՝ հանձնվելու) համար: Եթե այդ ընդդիմությունը ազգային լիներ ու իսկական ընդդիմություն լիներ, ապա Ադրբեջանին կմեղադրեր պատերազմը սկսելու համար, անկախ նրանից, թե որքան ատեր Փաշինյանին, և նրան կմեղադրեր ոչ թե ավելի շուտ չհանձնվելու համար, այլև առհասարակ հանձնվելու և մեր բանակը խայտառակ պարտության տանելու համար: Այսինքն՝ պատերազմի համար մեղավոր է Բաքվի բռնապետը, իսկ խայտառակ պարտության համար մեղավոր է Փաշինյանը և նրա հետ համագործակցող դավաճան գեներալիտետը:

Ներկայիս կեղծ ընդդիմություն, որը հինգերրորդ շարասյան մասն է կազմում, իհարկե, նման բաներ չի ասում, որովհետև նրանք իշխանության հետ միասին ընդամենը տարածում են ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի քարոզչությունը, որպեսզի կարողանան պարտված կողմի՝ Հայաստանի բնակչության մեջ ներարկեն մեղքի զգացում ու պարտվողական հոգեբանություն, որպեսզի մենք ավելի հեշտ կառավարելի լինենք: Եվ դա այնպես են անում, որ շատ բնական է թվում, քանի որ հասարակ քաղաքացիների մի զգալի մասը նույնիսկ կկարծի, որ նման բաներ տարածելը հայրենասիրության դրսևորում է:

Սակայն այս ապիկար ու դավաճանական իշխանությունը և կեղծ ընդդիմությունը լիովին համաձայն են այն անհեթեթ գաղափարին, որ մենք իբր կարող ենք պարտության հիման վրա և հանձնվելու դրոշով ամրապնդենք մեր անկախությունը և խաղաղություն բերել մեր Հայրենիքի համար: Կարծում են, որ այդ խաղաղությունը միայն Հայաստանից է կախված, որ եթե մենք իսկապես ուզենք խաղաղություն ու «ճիշտ դիվանագիտություն» վարենք կլինի խաղաղություն, բայց միաժամանակ ասում են, որ մենք շատ փոքր ու թույլ երկիր ենք ու շատ բան չենք կարող անել: Մի կողմից մեզ վախեցնում են, որ եթե մենք չշարունակենք հանձվնելու քաղաքականությունը պատերազմ կլինի, մի կողմից էլ կեղծ հույսեր են տալիս, որ եթե շարունակենք թուրքին ու ռուսին «կզալ», ապա խաղաղություն կտիրի: Մի կողմից խոսում են անկախության մասին, մի կողմից էլ ծիծաղում են հաղթանակ բառի վրա: Այսպիսի հակասող ու խելագար գաղափարներով շարունակում են նրանք թունավորել մեր հայրենակիցների մտքերը ու հոգիները:

Այս ամենը մեզ պարզ ցույց է տալիս, որ ներկայիս կառավարությունը, խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար քարոզում են նույն հակապետական գաղափարախոսությունը և առաջ են տանում մեր անկախության դեմ օրակարգը: Սա պետք է լավ հասկանանք ու հստակ գիտակցենք, որպեսզի հետո կարողանանք միանանք մի իսկական ազգային կազմակերպությանը, որը ոչ միայն ներկայիս ապազգային իշխանության դեմ է, այլև այն ամբողջ հակահայ համակարգի, որը թքած ունի Հայաստանի անկախության ու հաղթանակի վրա:

Եթե ուզում ենք պահպանել մեր անկախությունը, եթե ուզում ենք հզորացնել մեր պետականությունը և եթե ուզում ենք խաղաղ ու բարգավաճ ապրել, ապա պետք է հիշել միմիայն երկու բառ՝ պայքար և հաղթանակ:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին և Հաղթանակին

Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։