ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երկու օր առաջ ջահերով երթի ժամանակ կեղծ «ընդդիմությունը»...

07:30:00 26.04.2026

Երկու օր առաջ ջահերով երթի ժամանակ կեղծ «ընդդիմությունը»...

Երկու օր առաջ ջահերով երթի ժամանակ կեղծ «ընդդիմությունը» ցուցադրեց մի պաստառ, որի վրա գրված էր՝ «Արցախ վերադարձ լինելու է», և առաջին հայացքից շատերին կարող է թվալ, որ դա իսկապես ինչ-որ հայրենասիրական կոչ կամ կարգախոս է։ Սակայն, ինչպես միշտ, սա ևս մի մանիպուլյատիվ ձևակերպում է, քանի որ այս ասվածքով անուղղակիորեն ասում են, որ լինելու է մեր հայրենակիցների վերադարձը Արցախ, ոչ թե ԱՐՑԱԽԻ վերադարձը և նրա միացումը Հայաստանին, ինչը իրական հայ ազգայնականի բաղձանքն է։

Ինչպես բազմիցս շեշտել եմ, մեզ պետք չէ, որ մեր հայրենակիցները վերադառնան և ապրեն թշնամու կողմից օկուպացված Արցախում։ Մեզ պետք է Արցախը վերադարձնել և միացնել Հայաստանին՝ մեկ պետության մեջ, ինչի համար մեր ազատամարտիկները ոսոխի դեմ կենաց-մահու պայքար էին մղում 35 տարի առաջ։ Եվ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել միայն Բաքվին ջախջախիչ պարտության մատնելով և ամբողջությամբ ծնկի բերելով, ինչը միանշանակ շատ հնարավոր է։ Ով ասում է, թե դա անհնար է, կա՛մ տգետ հիմար է, կա՛մ խաբված ու մոլորված, կա՛մ պարզապես փոքրոգի դավաճան։

Գոնե պետք է գրեին՝ «Արցախի վերադարձը լինելու է» կամ «Արցախի ազատագրումը լինելու է»։ Բայց, իհարկե, նրանց օգտագործած կարգախոսը պատահական չէ։ Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են ասում և ինչպես են ասում, և մենք պետք է ուշադրություն դարձնենք նման մանրուքներին, քանի որ սատանան մանրուքների մեջ է։

Կեղծ «ընդդիմության» շարքային մարդկանցից գուցե երբեմն կցկտուր լսենք ճիշտ գաղափարների արտահայտում, բայց գլխավոր ղեկավարներից, իհարկե, երբե՛ք չենք լսի, քանի որ նրանք իրենց հրահանգները ստանում են ուղիղ Կրեմլից, ինչպես նաև ներկայիս ազգադավ կառավարությունը։ Փաստորեն ստացվում է, որ Գերագույն դավաճանի և կեղծ, անպիտան «ընդդիմության» ասածները իրականում նույնն են, որովհետև նրանց պատկերացմամբ երկու դեպքում էլ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և Հայաստանը պետք է հաշտվի այս պարտված ու ստոր վիճակի հետ։

Հաճախ եմ շեշտել, որ նախորդ դարում բոլշևիկները շատ ավելի անկեղծ ու դիպուկ էին, որովհետև գոնե բացահայտ ասում էին իրենց մտադրությունների մասին և բացահայտ աջակցում էին մեր թշնամիներին։ Իսկ այսօրվա նեոբոլշևիկները, որոնք այդ հայրենադավ բոլշևիկների ժառանգներն են, շատ ավելի խորամանկ ու նենգ են, քանի որ իրենց չեկիստ պապերի պես մեր անկախության դեմ վարում են նույն հակահայկական քաղաքականությունը, բայց այս անգամ՝ ազգային մորթի հագնելով և իրենց հայրենասեր ներկայացնելով։ Այդ է պատճառը, թե ինչու նրանց գործը ոչ միայն երբեք չի համապատասխանում նրանց խոսքերին, այլև ուղղակիորեն հակասում է դրանց։

Սակայն գնալով նրանց քարտերը բացվում են, և նրանց ստեղծած պատրանքը պատռվում է։ Հայ ազգային զարթոնք լինելու է...

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։