ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ցեղակրոնությունը միաժամանակ փիլիսոփայություն...

05:03:00 14.01.2026

Ցեղակրոնությունը միաժամանակ փիլիսոփայություն...

Ցեղակրոնությունը միաժամանակ փիլիսոփայություն, գաղափարախոսություն և կրոն է: Փիլիսոփայություն է, որովհետև Նժդեհը փիլիսոփայորեն է զարգացրել ազգային-բարոյական տեսությունը՝ մարդու, ազգի ու հայրենիքի արժեքների մասին: Գաղափարախոսություն է, որովհետև այն ոչ միայն փիլիսոփայություն է, այլև ուղղություն է տալիս, թե ինչպես բարելավել ազգին, ծաղկեցնել տնտեսությունը, հզորացնել բանակը, պաշտպանել Հայրենիքը և զարգացնել անկախ պետականությունը: Վերջապես, Ցեղակրոնությունը նաև կրոնական տարրեր ունի, քանի որ գաղափարներում կա սրբազան հայրենասիրություն, ցեղի պաշտամունք, ու անձնական պատասխանատվություն կրելու, ինչպես նաև զոհողության և ապաշխարհվելու մտքեր, որոնք ստանում է հոգևոր իմաստություն: 

Ինչպես ուզում եք ընկալել Ցեղակրոնությունը, ամեն դեպքում փաստ է, որ միայն այն նոր հազարամյակում կյանքի կոչելով և քաղաքական պայքարի վերածելով, մենք կարող ենք ոչ միայն փրկել մեր հայրենիքը վերջնական մասնատումից և մեր պետականությունը՝ համընդհանուր կործանումից, այլև ճանապարհը բացել անկախ, միացյալ և հզոր Հայաստանի համար:

Շնորհավոր Ցեղակրոն ուխտերի հիմնադրման 93-ամյակին:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

«Պե՛տք է ծառայել մարդկությանը, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով — ապրելով ու ստեղծագործելով որպես հա՛յ մարդ...Ապրե՛ք ցեղորեն, ցեղի՛ համար, ցեղակրոնաբա՛ր:» - Գարեգին Նժդեհ

Միացի՛ր «Հոսանք»-ին՝ hosank.net/am/join


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։