05:00:00 25.03.2025
Ովքեր որ Հոսանքի գաղափարներին ու նյութերին հետևում են շարժման հիմնադրման
առաջին իսկ օրվանից, նկատած կլինեն մեր դիրքորոշումը Կրեմլի վարած
քաղաքականության մասին, բայց պետք է խոստովանեմ, որ ես՝ Հայկ Նազարյանս
միշտ այդ կարծիքին չեմ եղել: Երբ Ամերիկայում էի ապրում Ռուսաստանի հանդեպ
իմ վերաբերմունքը չեզոք էր՝ ոչ ռուսամետ/ռուսոֆիլ էի, ոչ էլ
հակառուս/ռուսաֆոբ (հիմա էլ չեմ ընդունում այս տերմիները): Սակայն
Ամերիկայում ազգային պահպանողական հայրենասերների մոտ տարածված
թյուրիմացություն կա իրենց այլընտրանքային մեդիայում, որ Ռուսաստանը՝
Վլադիմիր Պուտինի առաջնորդությամբ իբր պայքարում է գլոբալիստների կամ
սիոնիզմի՝ Նոր համաշխրահային աշխարհակարգի դեմ և Պուտինը անձամբ պայքարում է
իր երկրում գործող հրեության դեմ:
Մի պահ ես էլ սկսեցի սրան
հավատալ, հատկապես երբ ռուսական բանակը 2015թ-ին մտավ Սիրիա և Բաշշար
ալ-Ասադին փրկեց գահընկումից և Սիրիայի մասնատումը ժամանակավորապես կանխեց:
Կարծես, որ իրոք ինչ որ մի բան կար նրանց ասածների մեջ, բայց դեռ իմ
կասկածները ունեի, քանի որ չէի կարծում, որ Ռուսաստանը Սովետի փլուզումից
հետո ազատվել էր հրեական ազդեցությունից: Փաստերը դեռ ցույց էին տալիս, որ
Ռուսաստանում մեծահարուստների գրեթե 1/3-ը հրեաներ են, որոնք ունեն
համակրանք սիոնիզմի նկատմամբ և «Հաբադ Լուբավիչ» հրեական շարժումը
բավականին ակտիվ գործում է Ռուսաստանում:
Այնուամենայնիվ երբ
Հայաստան տեղափոխվեցի դեռ միամտորեն կարծում էի, որ հնարավոր կլինի
Ռուսաստանի հետ իսկական դաշնակից լինել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ,
որովհետև ինքս ինձ համոզում էի, որ այսօրվա Ռուսաստանը Բոլշևիկյան
Ռուսաստանը չէ: Նույնիսկ 44-օրյա դավադիր պատերազմից վերադառնալուց հետո մի
հարցազրույցի ժամանակ նույն միտքն էի արտահայտել: Սակայն ամեն ինչ փոխվեց,
երբ սկսեցի ավելի շատ խորը ուսումնասիրել և ականատես եղա 2021թ-ի
կրկեսային խայտառակ ընտրություններին: Արդեն միտում ունեի շարժում
հիմնադրել, դրա համար պատասխանատվություն ունեի, որ հիմնադրման առաջին իսկ
օրվանից մեր շարժումը ճիշտ դիրքորոշում ունենա ներքին ու արտաքին հարցերի
հետ կապված: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը
վերականգնվել է ու գործում է մեր անկախ պետականության դեմ: Պատմությունը
լավ ուսումնասիրելով դժվար չնկատել, որ ռուսական կայսրությունը ամեն ինչ
արել է, որ հզոր անկախ Հայաստան չկերտվի այս տարածաշրջանում: Հասկացա նաև
այն, որ Ռուսաստանը ոչ թե պայքարում է գլոբալիզացիայի կամ միջազգային
հրեության դեմ, այլ պարզապես նույն կոպեկի հակառակ կողմն է, և մակերսում
այս արևմուտք-արևելք հակամարտությունը իրականում պատրանք է, երբ շատ ենք
խորանում, քանի որ երկուսն էլ իրենց էությամբ հակազգային են:
Կարճ
ասած՝ 2021թ-ի ավարտին՝ Հայաստան տեղափոխվելուց 5 տարի հետո ինձ համար շատ
բաներ բավականին պարզ էր և գնալով ավելի պարզ է դառնում, թե ինչ է
կատարվում մեր երկրում և ինչպիսի ուժեր են փորձում ոչնչացնել մեր
անկախությունը, այն անկախությունը, որը փոքր տարիքից սրբացրել էի՝ որպես
սփյուռքահայ հայրենասեր: Եթե մենք իսկապես արժևորում ենք անկախությունը և
պետականություն ունենալը դիտարկում ենք ոչ միայն որպես գերագույն արժեք,
այլև սրբություն, ուրեմն պարտականություն ունենք ճշմարտությունը
հասկանալու, անկախ նրանից, թե որքան դաժան ու դառը լինի այն:
Պարտականություն ունենք նաև պայքրել այդ ճշմարտության համար, անկախ նրանից,
թե որքան անհույս ու դժվար թվա իրավիճակը:
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ