ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս տարի բավականին արդյունավետ տարի եղավ մեր շարժման համար...

09:00:00 31.12.2024

Այս տարի բավականին արդյունավետ տարի եղավ մեր շարժման համար...

Այս տարի բավականին արդյունավետ տարի եղավ մեր շարժման համար, քանի որ այն տարին է, որ մեր շարժումը մեր հանրությանը ու հայրենակիցներին համացանցից դուրս, իրական կյանքում առաջին անգամ ներկայացավ որպես լուրջ, գաղափարական և ազգային շարժում ու նաև միջազգային ճանաչողություն ստացավ մեր եվրոպացի եղբայրների ու քույրերի կողմից որպես այդպիսին: Իհարկե այս դրական արձագանքին զուգահեռ նաև բացասական արձագանք ստացանք այն միջազգային տարբեր ուժերից և Հայաստանում գործող նրանց կամակատարներից, ովքեր ցանկանում են ճնշել ցանկացած ազգային դիմադրության արտահայտում:

Մենք նաև համագործակցեցինք այլ ազգային ուժերի հետ և սկսեցինք պատրաստել մեր ազգային ռոք ալբոմը, որը սկիզբը դրեց մեր ապագա համագործակցությունների այլ  տարբեր առողջ ու ազգային ուժերի հետ: Արեցինք որոշ սխալներ և կատարեցինք փոփոխություններ ու դա նորմալ է, քանի որ այս շարժումը երեք տարի առաջ՝ որպես անհայտ հայրենադարձ և հասարակ շարքային զինվոր զրոյից հիմնադրեցի առանց որևէ օգնության ու խորհրդի, բայց կարևորն այն է, որ մենք շարունակենք մեր գաղափարներին հավատարիմ մնալ ու մեր մտքում միշտ պահել մեր շարժման և մեր զինված ուժերի հաղթանակի տեսլականը՝ հանուն մեր ազգի, հայրենիքի և անկախ պետականության:

Հաղթանակը մի բառ է, որը կարծես թե տաբու է դարձել մեր երկրում, և մեր հայենակիցների զգալի մեծ մասը միմյանց միայն «խաղաղություն» են մաղթում Նոր տարվա օրերին, որը կարծում եմ դատարկ բարեմաղթանք է, քանի որ առանց հաղթանակի մենք չենք կարող ունենալ խաղաղություն: Խաղաղությունը բխում է մեր հաղթանակներից և ոչ թե հակառակը, դրա համար մեր շարժման բոլոր աջակցողներին, հետևորդներին և առհասարակ ողջ հայությանը մաղթում եմ անկոտրում կամք և գալիք հաղթանակի տարիներ: Թող Արարիչը օրհնի մեր պայքարը և մեր Հայոց աշխարհը:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։