ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Սա Ավետիս Ավետիսյանի կողմից խմբագրված «Հայաստանի մոռացված գերմանացի հերոսը» արժեքավոր գրքույկն է...

10:20:00 29.12.2024

Սա Ավետիս Ավետիսյանի կողմից խմբագրված «Հայաստանի մոռացված գերմանացի հերոսը» արժեքավոր գրքույկն է...

Սա Ավետիս Ավետիսյանի կողմից խմբագրված «Հայաստանի մոռացված գերմանացի հերոսը» արժեքավոր գրքույկն է, որը նվիրված է 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտի մասնակից և Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության հիմնադիր՝ գնդապետ Ալեքսանդր Շնեուրին:

Ալեքսանդր Կոնստանտինի Շնեուրը (1884, Սանկտ Պետերբուրգ - 1977, Սան Ֆրանցիսկո) սերում էր գերմանացի ազնվականների տոհմից: Մեծ է Շնեուրի ներդրումը Սարդարապատի հերոսամարտի ընդհանուր հաղթանակում, որտեղ նա ուս-ուսի տված մարտնչել է հայ փառապանց հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանի հետ միասին: Հենց Շնեուրի հուշերից ենք մենք տեղեկանում Դանիել Բեկ-Փիրումյանի հերոսական արարքի մասին, երբ ճակատամարտի կարևոր պահին զորքին ոգևորելու նպատակով, Բեկ-Փիրումյանն իր զինվորական համազգեստի կարմիր աստառը շրջում է դեպի դուրս, այդպես շրջված էլ հագնում է համազգեստը և նետվում առաջին գիծ՝ անձամբ առաջնորդելով վճռորոշ մարտը։

Ալեքսանդր Շնեուրը 1919-ի երկրորդ կեսից մեկնում է Հյուսիսային Կովկաս, մասնակցում բոլշևիկների դեմ կռիվներին, որից հետո արտագաղթում է Եվրոպա, ապա Ամերիկա: Ողջ իր կյանքում նա մշտապես մնաց որպես նվիրյալ հայասեր գործիչ, ով նույնիսկ Հայաստանից հեռանալուց հետո շարունակեց հրատարակել Հայկական հարցի արդար լուծման վերաբերյալ արժեքավոր հոդվածներ և գրքեր:

«Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» հիմնադրամ:

Կեցցե՛ հայ-գերմանականը եղբայրությունը

Կեցցե՛ Հայաստանը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։