ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսպես կոչված «ժողովրդավարությունը» (ավելի ճիշտ՝ ժողովրդավարական բռնապետություն) ձախողված պետական համակարգ է, որովհետև հակասում է բնության օրեքներին...

06:20:00 28.11.2024

Այսպես կոչված «ժողովրդավարությունը» (ավելի ճիշտ՝ ժողովրդավարական բռնապետություն) ձախողված պետական համակարգ է, որովհետև հակասում է բնության օրեքներին...

Այսպես կոչված «ժողովրդավարությունը» (ավելի ճիշտ՝ ժողովրդավարական բռնապետություն) ձախողված պետական համակարգ է, որովհետև հակասում է բնության օրեքներին: Ձախողված են, որովհետև պետությունը երբեք չի կարող առաջնորդվել մեծամասնության կողմից: Իրականությունը լրիվ հակառակն է՝ մեծամասնությունը կարող է ճիշտ ղեկավարվել միմիայն առաջնորդներից կազմված պետության կողմից: Մեծամասնությունը երբեք չի կարող որոշում կազմել, թե որն է ճիշտ քայլը, որը պետք է կատարվի: Երբ որոշում հանձնվի մեծամասնությանը, գրեթե միշտ սխալ որոշում կկայացվի, և դրա ամենավառ օրինակը մենք տեսանք Հայաստանում 2018թ-ի Գեղափոխության ժամանակ: Բենյամին Ֆրանկլինը շատ լավ է բացատրել, թե ինչ է ժողովրդավարությունը, երբ ասաց՝ «ժողովրդավարությունը այն է, երբ երկու գայլ ու մի ոչխար ընտրություն են կատարում, թե ինչ պետք է ուտեն ճաշին, իսկ ազատությունը այն է, երբ լավ զինված ոչխարը վիճարկում է ընտրությունը»:

«Ժողովրդավարությունը» տեսական ու պրակտիկ առումով ոչ միայն ձախողված համակարգ է, որը մեր հասարակությանը, քաղաքակարթությանը և ցեղին տանում է կործանման, այլև ամբողջովին կեղծիք է ու պատրանք հատկապես այս ժամանակակից աշխարհում, քանի որ մեծամասնության վրա ազդեցության ուժ են ունենում հիմնականում մեդիա բարոնները (ովքեր նաև հսկա կապիտալիստ օլիգարխներն են), և նրանք են անուղղակիորեն որոշում, թե ովքեր պետք է լինեն տվյալ երկրի ղեկավար լինելու թեկնածունները: Այդ է պատճառը, որ հատկապես այս դարում, ժողովրդավարությունը միշտ կվերածվի ժողովրդավարական բռնապետության կամ ամբոխավարության:

Մեր շարժման պատկերացրած ճիշտ կառավարման համակարգը արքայապետությունն է՝ արքաններից (առաջնորդներից) կառավորվող պետություն, որը սահմնադրական միապետության ու հանրապետության ճիշտ ու տրամաբանական համադրությունը կլինի:

Հիմա շատերը գուցե հարց կտան, կասեն՝ «լավ համաձայն ենք այս հարցում, բայց ինչո՞ւ եք ուզում գործել այն համակարգում, որը դուք այլասերված ու ձախողված եք համարում ու ինչպե՞ս եք այս այլասերված համակարգում օրինական ճանապարհով իշխանության գալու»: Դա շատ լավ հարց է, որն արժի պատասխան ունենալ: Այո՝ ժողովրդավարությունը իրոք ամենալավ ձևն է ամենավատ մարդկանց իշխանության բերելու համար, հատկապես համեմատաբար խաղաղ ու անվտանգ ժամանակներում, բայց մենք գործում ենք այս համակարգի մեջ և խաղի կանոներով ենք խաղում, որովհետև այլ ճար չունենք իրականում: Սակայն լավ գիտակցում ենք, որ այս համակարգը թղթե տնակ է ու ամենևին ոչ կայուն, և քաոսային ու ճգնաժամային ժամանակներում նման պիղծ համակարգում ճաքեր ու ճեղքեր են առաջանում, որից պիտի օգտվեն արժանապատիվ ազգային քաղաքական գործիչները՝ ճիշտ պահին ճիշտ մարդիկ օրինական կերպով իշխանության գալով, որպեսզի անհայրենիք սրիկաները չգան իշխանության ու այս անգամ ամբողջ Հայաստանը արժանացնեն Արցախի ճակատագրին:

Գալիք քաոսը ու ճգնաժամը անխուսափելի է, դրա համար մենք պարտավոր ենք հետևողականորեն ու հաստատակամորեն պատրաստվենք դրան:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հաղթանակին

Մեկնաբանություններ

Лучшие специалисты по обслуживанию авто в Москве, где вашей машине вернут молодость. Хороший автосервис в москве <a href=http://www.crabcar.ru>http://www.crabcar.ru</a> .

02/12/2024

На официальном сайте Mostbet вы можете зарегистрироваться и начать делать <a href=https://mostbet-www1.top/>ставки на спорт</a>ивные события онлайн.

03/12/2024

Стоматология в Минске: цены и качество, вам расскажем. Платный стоматолог Минск <a href=http://www.total-implant.ru/>http://www.total-implant.ru/</a> .

04/12/2024

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։