02:30:00 07.01.2025
Մեր երկրում գործող քաղաքական մարմնավաճառները, որոնց մեծամասնությունը օտար երկրների կամակատարներն են, մեր քաղաքական դաշտը բաժանել են իրենց միջև, ինչպես տարբեր մաֆիաները մեծ քաղաքը բաժանում են իրենց միջև: Մի անկյունում կան նիկոլականները, մյուսում՝ խորհրդարանական կեղծ «ընդդիմությունը» և մյուսում էլ՝ արտախորհրդարանական «ընդդիմությունը»: Նրանք միմյանց միջև կմրցակցեն ու կպայքարեն, որպեսզի այդ դաշտի ավելի մեծ բաժինը ունենան, և հաճախ միմյանց մեղադրում են մյուսի հետ համագործակցելու համար, բայց իրականությունն այն է, որ նրանք բոլորը նույն ապազգային համակարգի մասն են կազմում: Այդ է պատճառը, որ երբ մեզ նման անկախ ու ոչ մեկին չենթարկվող մի ազգային խումբ է հայտնվում ու փորձում լուրջ գործոն դառնալ քաղաքական դաշտում, նրանք միանգամից խառնվում են իրար, ինչպես մաֆիան կխառնվի իրար, երբ դրսից մի անծանոթ ու մաֆիային դեմ մարդ գնա ու նրանց թաղամասում ինչ-որ մի մեծ ռեստորան կամ հյուրանոց բացի:
Այս քաղաքական մարմնավաճառները մի մեծ գմբեթ են ստեղծել և ամեն ինչ անում են, որ դրսից մի իսկական ազգային ուժ չմտնի քաղաքական դաշտ ու չզբաղվի քաղաքականությամբ: Նրանք ծառայում են արտաքին ուժերին, որոնք ուզում են ամեն ինչ անել, որ Հայաստանում ոտքի չգան ազգային ուժերը, որպեսզի իրենք չկորցնեն իրենց ազդեցության լծակները: Նրանք չեն վախենում ազգային գաղափարներից, վախենում են շարժումներից, որքան էլ փոքրաթիվ այն լինի, և վախենում են վճռական անհատներից, որքան էլ քիչ ռեսուրսներ նրանք ունենան, որոնք կարող են մարմնավորել այդ գաղափարները և առաջնորդել այդ գաղափարները մինչև հաղթանակ: Դրա համար իրենց զինանոցից օգտագործում են իրենց սիրած «ֆաշիստական» և «նեոացիստական» պիտակները, որպեսզի սևացնեն նման շարժումներին ու մարդկանց: Այս երևույթը կա բոլոր եվրոպական երկրներում և ոչ միայն Հայաստանում։
Այս ամենը լավ հասկանալով մենք նաև լավ կհասկանանք, թե ինչու մեծ վայնասուն բարձրացվեց մեր Առաջին համաժողվի դեմ, որը պետք է անցյալ ամիս կայանար Երևանի «Էլիտ Պլազա»-ում: Նման բան մեր երկրում հավանաբար չէր եղել այս վերջին 33 տարում և դա ապացույց է, որ մեր մեջ տեսնում են՝ ազգային գաղափարները Հայաստանում կյանքի կոչելու ներուժը:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ
Միայն քո մասին մտածելը ստիպում է ինձ սողալ Իմ մաշկի վրա ... մոտենալ - https://rb.gy/es66fc?Muradure
10/01/2025
Your account is active and growing. Log in now to protect your earnings! - http://extras.byethost4.com/?sid=5166
18/01/2025