03:43:00 05.12.2025
Պատերազմի պարտությունը ու մեր թշնամիների կողմից Արցախի գրավումը մեծ վերք բացեց, բայց Հայաստանի քաղաքական էլիտան այդ վերքը բուժելու փոխարեն, ուղղակի փաթաթելով ծածկեցին այն, որի արդյունքում սկսվում է ամեն ինչ ներսից ավելի շատ թարախակալվել և այդ թարախը նրանք գնալով չեն կարողանում թաքցնել: Քաղաքական դաշտում տեսնում ենք համակարգի ազգուրաց ծառաններին, թե նրանք ինչպես են անպիտան կոալիցիաներ ու դաշինքներ կազմում՝ զիջելով իրենց գաղափարներն ու սկզբունքները (եթե, իհարկե, ունեին), որպեսզի կարողանան «Ազգային Ժողովում» տեղ զբաղեցնել: Իսկ մենք նրանց նման չենք վարվում, որովհետև մենք նրանց նման չենք ու նրանց նմանների հետ ընդհանրապես ոչ մի ընդհանրություններ չունենք:
Թող նրանք կոմպրոմիսների գնան ու խորհրդարանում աթոռների համար պայքարեն՝ ինքն իրենց շարունակելով վարկաբեկել ու հեղինակազրկել. մենք կշարունակենք պատրաստվել անխուսափելի իրադարձությունների համար: Երբ մեր երկիրը կանգնի այդ անխուսափելի մարտահրավերների առջև, մարդիկ այլևս չեն փնրելու, ոչ էլ հանդուրժելու են զիջումների գնացող և փողին մեռած քաղաքական մարմնավաճառներին ու նրանց հայադավ խմբավորումներին: Նեոբոլշևիկյան թղթե տնակը բառիս բուն իմաստով մի գիշերվա մեջ փլուզվելու գալիք փոթորիկի մեկ քամու հարվածից: Այդ ժամանակ մեր հայրենակիցները բնազդաբար գնալու են կարգապահ, եռանդուն, անկախ, նվիրված ու կամքով հզոր ուժի հետևից:
Մենք սա քաջ գիտակցում ենք, դրա համար մենք շարունակում ենք մեր գործունեությունը, քանի որ եթե մենք դա չանենք, ապա ուրիշ ոչ մեկը դա չի անելու: Վերին ուժերի կողմից մեր ուսերին է դրված այս ծանր բայց նաև պատվաբեր պատասխանատվությունը, դրա համար մենք չենք կարող ու իրավունք էլ չունենք հրաժարվել դրանից: Մեզ տված է այս պատմական առաքելությունը, որն անպատճառ պետք է կատարենք:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի փառահեղ ապագա՛
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ