ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները, որը կազմում է մոտ 29,800 քկմ, կենսունակ տարածք չի, որով կարող ենք լիարժեք անկախություն ունենալ...

02:00:00 02.03.2025

Ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները, որը կազմում է մոտ 29,800 քկմ, կենսունակ տարածք չի, որով կարող ենք լիարժեք անկախություն ունենալ...

Ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները, որը կազմում է մոտ 29,800 քկմ, կենսունակ տարածք չի, որով կարող ենք լիարժեք անկախություն ունենալ: 1921թ-ի Մոսկվայի և հետո Կարսի ռուս-թուրք-սիոնիստական պայմանագրերում Հայաստանի սահմանները հատուկ այսքան փոքր ու հատուկ այս արհեստական կոնֆիգուրացիայով գծվեց, որպեսզի մեր տնտեսությունը ու անվտանգությունը միշտ կախված լինի դրսի ուժերից: Այս սովետական սահմաններով Հայաստանը միայն կարող է դե յուրե անկախ լինել, բայց ոչ երբեք դե ֆակտո:

Սա հնարավորություն ունեինք շտկելու 1991թ-ին, երբ արհեստական Երրորդ հանրապետություն հռչակվելու փոխարեն Առաջին հանրապետության իրավահաջորդը դառնայինք՝ մերժելով սովետական Հայաստանի քարտեզը: Կարող էինք դա անել հատկապես 1994թ-ին, երբ մեր ռազմական հաղթանակը քաղաքականապես ամրագրեինք, բայց, իհարկե դա տեղի չունեցավ, քանի որ մեր քաղաքական էլիտան ծառայում էր Կրեմլին ու նրա շահերին:

Իսկ հիմա ունենք մի ղեկավարություն, որ, ըստ շատ ռուսամետ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների, իբր հակառուս է ու ուզում է պոկվել Հայաստանը Ռուսաստանից, մինչդեռ հեգնականորեն սրբացնում է այդ սովետական/ռուսական Հայաստանի քարտեզը՝ որպես Հայաստանի միակ «իրական» ու լեգիտիմ սահմանները: Սա ամբողջությամբ հակասություն է, ինչպես նաև այն անհեթեթությունը, որ Փաշինյանը իր ասածով իբր ամրացնում է մեր անկախությունը, մինչդեռ այն քարտեզն է ցույց տալիս բոլորին, որով, ինչպես արդեն նշվեց, Հայաստանը չի կարող լիարժեք անկախ լինել: Սա անելով Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և միայն ամրապնդում ռուս-թուրք-սիոնիստական պայնագիրը ու դաշինքը:

Եթե ուզում ենք իսկապես անկախ ու հզոր պետություն ունենալ, պետք է շտկենք նախկինում կատարած սխալները և ճանաչենք մեր հայրենիքի իսկական սահմանները, և ամեն ինչ անենք, որ ուժով կարողանանք այն կերտել և հետո դիվանագիտությամբ թղթով ամրագրել:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։