ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակակից պատմության ամենամութ էջն է եղել և դա բոլոր հայերի համար ակնհայտ փաստ է, բայց...

05:50:00 26.12.2024

Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակակից պատմության ամենամութ էջն է եղել և դա բոլոր հայերի համար ակնհայտ փաստ է, բայց...

Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակակից պատմության ամենամութ էջն է եղել և դա բոլոր հայերի համար ակնհայտ փաստ է, բայց մեր պատմաբանների մեծ մասը չի շեշտում մեր ցեղասպանությանը հաջորդող գրեթե նույնքան ողբալի դեպք, որը մեր ազգի գլխին բերեց աղետներ ու շարունակում է բերել աղետներ: Այդ դեպքը հենց մեր՝ Առաջին հանրապետության բանակի պարտությունն էր 1920թ-ին ռուս-թուրքական կամ բոլշևիկ-քեմալական դաշինքի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում (որը հետաքրքիր զուգադիպություն ունի 2020թ-ի պատերազմի հետ), որի արդյունքում դավադրաբար ընկավ Կարսը և կորցրինք Արևմտյան Հայաստանը ամբողջովին:

Մեր պատմաբանները նաև չեն շեշտում, որ Նժդեհի տված կռիվը Սյունքի համար հենց այս պատերազմի մի մասն է եղել, որտեղ թուրքերը հարձակվել են Արևմուտքից Արևմտյան Հայաստանի վրա, իսկ ռուսները՝ Արևելքից (հենց Ադրբեջանից) Սյունիքի վրա: Շատ օբյեկտիվ պատճառներ կարող ենք տալ, թե ինչու Արևմտյան թևում պարտվեցինք, իսկ Արևելյան թևում հաղթեցինք, բայց գլխավոր պատճառն այն է, որ Արևելյան ճակատում մենք հաղթեցինք, որովհետև Նժդեհի նման ազգային ու հակաբոլշևիկ Սպարապետ ունեինք, իսկ Արևմտյան ճակատում պարտվեցինք, որովհետև պակաս էր նման մի առաջնորդ, որպեսզի ճիշտ հայամետ քաղաքական դիրքորոշում ցուցաբերեր և կարողանար վճռական պայքար մղել արտաքին թշնամիների դեմ:

Այդ պատերազմում եթե մենք ամբողությամբ հաղթեինք և ոչ միայն կիսով չափ, մենք լրիվ այլ բարենպաստ վիճակում կհայտնվեինք ու չէինք տեսնի մեր Առաջին հանրապետության վախճանը: Եթե Արևմտյան ճակատում մենք կարողանայինք չեզոքացնել բոլշևիկյան ներքին հինգերրորդ շարասյունը, ինչպես Նժդեհը արեց Սյունիքում և տրամադրված լինեինք մինչև մեր վերջին շունչը նժդեհաբար կռվել մեր անկախության համար, թուրքական պետություն հավանաբար հիմա չէր լինի և կունենայինք այսպես կոչված «Վիլսոնյան Հայաստանի» սահմանները: Քեմալիստները բոլշևիկների օգնությամբ հաղթեցին իրենց անկախության համար տված պատերազմում, իսկ մենք պարտվեցինք, դրա համար դրանից հետո թուրքերը տասնապատկվել ու հզորացել են, որի շնորհիվ խաղաղ են ապրել, իսկ մենք միայն քչացել ու թուլացել ենք, որի պատճառով շարունակում ենք անընդհատ ընկնել պատերազմների գրկում:

Հարյուր տարի անց այս դասը լավ չքաղելու և 2020թ-ի 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ Նժդեհի նման առաջնորդ չուենանլու պատճառով մենք տանուլ տվեցինք այդ պատերազմը և ինոսւնականներին մեր ազատամարտիկների կողմից ազատագրված Արցախը ամբողջությամբ կորցրինք: Սակայն մեր անկախության համար պայքարը դեռ շարունակվում է, և միայն Նժդեհի ոգու փայլտուն օրինակով մենք կարող ենք հաղթել մեզ սպասվող օրհասական պատերազմները և մեր Հայրենիքի ու անկախ պետականության դեմ գործող ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի վերջը դնել:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։