04:00:00 24.02.2024
Ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ ամյակն է, և ըստ օդից կախված լուրերի այս երկու տարվա ընթացքում երկու կողմից զոհվել է մոտավոապես 15 հազար հայ՝ Արցախյան 44-օրյա դավադիր պատերազմի զոհերի քանակից երեք անգամ շատ։ Մեր հայրենակիցները գնում են օտար երկրներ՝ բանակից փախնելու համար, բայց չեն կարողանում փախչել վտանգներից ու իրենց ճակատագրից։ Եթե կարողանանք այս պատերազմից զոհված մեր հայրենակիցների հոգիների հետ խոսել, նրանցից քանի՞սը կասի, որ ինչ ավելի լավ կլիներ, որ օտար երկրի համար զոհվելու փոխարեն իր երկրում մնար և ծառայեր բանակում ու զոհվելու փոխարեն հնարավորություն ունենար իր Հայրենիքը վայելել իր ծառայությունից հետո։ Թեքուզ եթե զոհվեր, գոնե զոհվելիս իր հետ կտաներ մի քանի թուրք՝ Բաքվի բռնապետին ուղերձ ուղարկելով, որ նա կարող է մեզնից խլել մեր կյանքը, բայց երբեք չի կարող խլել մեր ազատատենչ ոգին և գոյատևելու ու պայքարելու կամքը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ