ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

«Ռոբիկ մարդասպան», «Մերժիր Սերժին», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով երեսուն տարի մարդիկ անընդհատ նույն բանն են անում...

07:00:00 26.04.2024

«Ռոբիկ մարդասպան», «Մերժիր Սերժին», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով երեսուն տարի մարդիկ անընդհատ նույն բանն են անում...

«Ռոբիկ մարդասպան», «Մերժիր Սերժին», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով երեսուն տարի մարդիկ անընդհատ նույն բանն են անում՝ ակնկալելով տարբեր արդյունք, և դա հենց խելագարության սահմանումն է։ Փորձում են մի խնդիր լուծել այն նույն ձևով, որը հենց առաջացրել է բուն խնդիրը։ Առանց հստակ ազգային առաջնորդի ու առանց ազգային շարժում հաստատակամորեն կառուցելով կարծում են ազգային պետությունը հրաշքով կառաջանա։ Փողոցներ փակելով ու գեղցիաբար ճվճվալով կարծում են ինչ-որ դրական բանի կհասնեն։ Ահա, թե որքան է քաղաքականապես դեգրեդացվել մեր ողջ հասարակությունը։ 

Մարդիկ չե՞ն հասկանում, որ այս մեթոդները չեն աշխատում ու մենք մեր փոսը ավելի խորն ենք փորում այս կարճատես մոտեցումներին անընդհատ դիմելով։ Միայն մի մարդու դեմ պայքարելով ոչ մի բան չի ստացվի։ Ապացույցը հենց մեր առջևում կարող ենք տեսնել, որտեղ ազգը գնալով ավելի է պառակտվում ու հիասթափվում։

Այսօրվա ցուցարարները իշխանափոխությունը դիտարկում են որպես նպատակ՝ չհասկանալով, որ այն միայն պիտի միջոց լինի նպատակին հասնելու համար, և այդ նպատակը ազգային պետություն կերտելն է, որտեղ հմուտ նվիրյալները իրենց համապատասխան պաշտոններում պատվով ու անձնվիրաբար կկատարեն իրենց աշխատանքը՝ հանուն ազգի, հայրենիքի ու պետականության։ Մենք՝ Հոսանքի անդամներս ու աջակցողներս, մեր հայացքները սևեռել ենք այս նպատակի վրա ու ուզում ենք մեր ողջ էներգիան կիրառել հանուն այս նպատակի՝ կամաց-կամաց մեր շարժումը զարգացնելով ու հզորացնելով։ 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։