05:00:00 27.03.2025
Փաշինյանը կարծում է, որ Արցախյան շարժումը չպետք է շարունակենք, բայց
միաժամանակ խոսում է իբր մեր անկախությունը ամրապնդելու մասին, որը
պարզապես հակասություն է, որովհետև ցանկացած բանիմաց մարդ գիտի, որ
անկախության համար մեր պայքարը բխեց Արցախյան շարժումից, հետևաբար մեր
անկախությունը ամրապնդեցնելու ցանկացաող մարդը չի կարող դեն նետել Արցախյան
հարցը և ուրանալ Արցախյան շարժումը:
Այդ շարժումը Փաշինյանն ու
նրա տհաս և ապազգային խմբակը չեն ստեղծել, որ երբ ուզենան ոչնչացնեն, այն
ստեղծվել էր հայ ազգի հավաքական կամքից և մեր ցեղի ոգու կողմից, որպեսզի
շտկենք այն անարդար գործողությունները, որոնք թրքաբոլշևիկները կատարել էին
մեր դեմ քսաներրորդ դարի սկզբին:
Մենք չպետք է թույլ տանք, որ ՔՊ-ի
ու կեղծ ընդդիմության պես նեոբոլշևիկները շարունակեն կառավարել մեր
երկիրը: Եվ մենք ոչ թե «չպետք է շարունակենք» Արցախյան շարժումը, այլ այն
պետք է վերածենք համահայկական շարժման, քանի որ այս անգամ Ադրբեջանի դեմ
պատերազմի նպատակը միայն չի լինելու Արցախը ազատագրել, լինելու է
Ադրբեջանից մեր բոլոր հողերը ազատագրել՝ Բաքվին պարտության ստիպելով:
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ