11:30:00 13.02.2025
Փաշինյանը ու նրա ապազգային խմբակը կարծում են, որ կարող են իբր ավելի անկախ ու ինքնիշխան դարձնել մեր Հայրենիքը, բայց Արցախին դավաճանողը չի կարող չդավաճանել նաև մեր ինքնիշխանությանն ու անկախությանը, քանի որ Արցախը սերտորեն միշտ կապված է եղել մեր անկախության հետ:
Հազար անգամ ավելի հավանական է, որ նման մարդը իր ծոծրակը կարողանա տեսնել, քան բարձրացնել մեր ինքնիշխանության ու անկախության մակարդակը: Սա պարզապես աբսուրդի ժանրից է, և առհասարակ անհեթեթություն է, որ մենք այս պարզ ճշմարտությունը պիտի ասենք: Նման բաներ ասելով՝ Փաշինյանը մեզ ցույց է տալիս, որ մենք ապրում ենք ոչ թե իր ասած խաղաղության, այլ՝ խելագարության դարաշրջանում:
Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք մեր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնել, եթե կերտենք ազգային պետություն, պատռենք նոյեմբերի 9-ի հակահայ պայմանագիրը, և մեր մարտական ոգին վերականգնելով ու բանակի մարտավարությունը վերափոխելով՝ նորից ուժի գործոն դառնանք, որպեսզի կարողանանք ձեռք բերել իրական դաշնակիցներ, ովքեր մեզ կօգնեն պատրաստվել ոչ թե այսպես ասած խաղաղությանը, այլ՝ պատերազմին, քանի որ խաղաղությանը պատրաստվելը միայն պարտություն է բերում, իսկ պատերազմին պատրաստվելը՝ հաղթանակ:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ