05:30:00 27.11.2024
Այս վերջին երկու տարում, ինչ ռուսները Ռուսաստանից սկսեցին Հայաստան տեղափոխվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքի պատճառով, Հայաստանի ռուսամետ ԶԼՄ-ները (որը մեծ մասն է ԶԼՄ-ների) այդ՝ Հայաստան տեղափոխված ռուսներին շարունակաբար «ռելոկանտ» են ասում ներգաղթյալ ասելու փոխարեն, և դա հավանաբար պատահականություն չէ: Ինչո՞ւ պիտի Հայաստանում ապրող հնդիկներին կամ աֆրիկացիներին մենք ասենք հենց ներգաղթյալներ, բայց ռուսներին՝ «ռելոկանտներ»:
Երբևէ չեք լսի Հայաստանում կամ եվրոպական որևէ այլ երկրում ապրող հնդիկին կամ սևին «ռելոկանտ» ասեն տեղացիները, այլ միշտ իրավացիորեն ասում են ներգաղթյալ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում գործող ԶԼՄ-ները, ովքեր «ռելոկանտ» են համարում ռուս ներգաղթյալներին կամ հատուկ առաջադրանք են ստանում Կրեմլից, որպեսզի շրջանառության մեջ դնեն այդ տերմինը կամ էլ իրենց տհաս ուղեղներում Հայաստանը իրոք Ռուսաստանի մաս է, ռուսական գաղութ, որովհետև «ռելոկանտ» ասում են նրանց, ովքեր նույն երկրի մեջ տեղափոխություն են կատարում:
Սա շատ նուրբ բայց վտանգավոր հակազգային ու Հայաստանի անկախությանը վնաս հասցնող քարոզչություն է, որը մենք չենք կարող անտեսել: Այսուհետ Հայաստանում ապրող ռուսներին պետք է ներգաղթյալ համարել, ինչպես ներգաղթյալ ենք համարում մյուս օտարներին, և ոչ երբեք՝ «ռելոկանտ»:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ