05:28:00 10.01.2026
Այս վերջին չորս տարիների ընթացքում, ինչ ակտիվ ու հետևողականորեն զբաղվում եմ քաղաքականությամբ՝ փորձելով զարգացնել իմ հիմնադրած կազմակերպությունը, իմ դեմ ամենաշատը արտահայտվում են սովետի սերնդի բիձեքը (անգլերենով այդ սերնդին ասում են «բումերներ»)։ Նրանք պարբերաբար ինձ ասում են, որ «գործ չես անում» կամ «միայն խոսում ես», ինչը ինձ համար պարզապես զավեշտալի ու հեգնական է, քանի որ այդ անպիտան, կոմունիստ բումերները այս վերջին 30 տարիների ընթացքում մի փոքր ազգայնական քաղաքական կազմակերպություն անգամ չեն հիմնադրել, և բացի փողոց փակելուց ու սոցցանցերում գեղավարի հաչալուց՝ ուրիշ ոչ մի բան չեն արել։ Երեսուն տարում չեն կարողացել նույնիսկ մի 10 անկախ, ազգայնական երիտասարդ համախմբել մի քաղաքական կառույցի ներքո, բայց հանդգնում են ինձ ու իմ՝ երիտասարդներից բաղկացած փոքրաթիվ շարժմանը ծաղրել կամ անարգանքի խոսքեր հնչեցնել։ Սա է դրանց քաղքենի մակարդակը։
Նրանք իրենց «ազգային» են համարում, բայց իրականում մի ազգային ոսկոր անգամ չկա իրենց նեխած մարմնի մեջ, որովհետև ուղն ու ծուծով նեոբոլշևիկ են, ովքեր սնվել են Ջուղաշվիլի Ստալինի թունավոր կաթից։ Նրանք չեն հասկանում մեր ուղերձն ու գործունեությունը, որովհետև դա անհասկանալի է նրանց դախացած ուղեղների ու փտած հոգիների համար։ Նրանց համար ավելի հաճելի ու ընդունելի է լսել նախկին կամ ներկա դավաճաններին և նրանց անողնաշար արբանյակներին, քան լսել իրական ազգայնական տեսակետ։
Փառք Արարչի, որ գոնե կան մատների վրա հաշված արժանապատիվ տարեց հայեր, ովքեր հասկանում են մեր շարժման կարևորությունը և աջակցություն են ցուցաբերում, որի համար շատ երախտապարտ եմ։ Բայց ճնշող մեծամասնությունը, ցավոք սրտի, կարծես սովետից մնացած զոմբիներ լինեն, որոնք շարունակում են իրենց ապազգային թույնը թափել նոր սերնդի վրա։ Տարեցտարի ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էր Նժդեհը իր գրքերից մեկը անվանել «Որդիների պայքարը հայրերի դեմ», բայց կարծես թե այս հետսովետական ճահիճում հայրերն են պայքարում որդիների դեմ…
Ամեն դեպքում ես ընդհանրապես չեմ նեղվում այս ամենից․ ուղղակի ծիծաղում եմ նրանց բարբաջանքի ու մտքի տհասության վրա և նույնիսկ խղճում եմ, որ իրենց քթից հեռու չեն կարողանում տեսնել։ Նրանց ասածները ինձ վրա չեն ազդում, որովհետև քաջ գիտակցում եմ, որ ամեն հեղափոխական իր կյանքում անցել է նման փորձությունների միջով, երբ սկզբում նրան ծաղրել, կասկածել, վարկաբեկել ու զրպարտել են։ Իրականում նման փորձությունները միայն ավելի են ամրացնում իմ ներքին համոզմունքը, որ ես ճիշտ ուղու վրա եմ, քանի որ միայն այդպիսի փորձությունների միջով անցնելով կարող ենք հասնել մեր ճակատագրին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ