ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նոր տարվա օրը, մեր հայրենակիցներից շատերը ասում էին, որ այս տարին թող այն տարին լինի...

11:10:00 04.01.2025

Նոր տարվա օրը, մեր հայրենակիցներից շատերը ասում էին, որ այս տարին թող այն տարին լինի...

Նոր տարվա օրը, մեր հայրենակիցներից շատերը ասում էին, որ այս տարին թող այն տարին լինի, որ մենք վերջապես ազատվենք Նիկոլից ու նրա ՔՊ ապազգային բանդայից, բայց սա կիսատ-պռատ մի ցանկություն է, որովհետև Նիկոլը մի շատ ավելի մեծ խնդրի ընդամենը մի փոքր մասն է կազմում: Այդ մեծ խնդիրը հենց ռուս-թուրքական վանդակում մնալն է և մեր նպատակը ոչ թե պետք է լինի միայն Նիկոլից ազատվելը, այլ ռուս-թուրքական վանդակից ազատվելը, քանի որ Նիկոլը այդ ռուս-թուրքական վանդակի ներկայացուցիչներից ընդամենը մեկն է. եթե միայն Նիկոլից ազատվենք, նրա նման ռուս-թուրք-սիոնիստական օրակարգին ծառայող ավելի մեծ սրիկա կգա իշխանության և ամբողջությամբ կքանդի մեր երկիրը:

Մեր ազգը այդ վանդակի մեջ մնացել է առավել քան 200 տարի, և ամեն ինչ անում են, որ Հայոց ազատատենչ արծիվը շարունակի մնալ այդ վանդակում՝ չթողնելով թևերը բացի և դուրս գա վանդակից: Իհարկե ռուսները ու թուրքերը պատմության մեջ իրար դեմ հաճախ կռվել են ու եղել է որոշ չափով մրցակցություն, բայց երբ հայկական հարցն է բարձրացվել, երկուսը սիոնիստների հետ միասին միշտ համագործակցել են մեր անկախ պետականության դեմ և կշարունակեն համագործակցել մինչև իրենց ուզածին հասնեն և վերացնեն մեր անկախությունը:

Սակայն այս վանդակը արդեն սկսում է թույլ կողմեր ցույց տալ և ժամանակը հասունանում է, որ Հայոց արծիվը՝ ազատագրական ոգով տոգորված վերջնականապես դուրս կգա այդ ողորմելի վանդակից և կերտի իսկապես անկախ ու հզոր Հայաստան: Սա պետք է ազգովի լինի մեր միակ կամքը այս և գալիք տարիներին՝ ազատվելով նեոբոլշևիկյան, պանթուրքիստական և սիոնիստական մահվան ճիրաններից:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։