02:00:00 22.12.2021
Օգոստոսին
գնած իմ բնակարան/գրասենյակի տարածքը (ապագա Վերնատունը) դեռ նորոգման մեջ
է, որի պատճառով երկու շաբաթ առաջ որոշեցի ժամանակավորապես գրասենյակ
վարձել «Հոսանքի» համար: Այսօր որոշեցի սոցկայքում գաղափարակից ընկերոջ հետ
առաջին անգամ անձամբ հանդիպել գրասենյակում ու ծանոթանալ:
Նա
պայմանավորված ժամից կես ժամ շուտ հասավ և ինձ մեսենջերով հարցրեց՝ «Աչքիս
գտա տեղը, Նժդեհի արձանի կողքի գրասենյա՞կն ա»։ Ես էլ շվարեցի՝ մտածելով,
որ գուցե սխալ հասցե եմ տվել, ու գնացել է Վերնիսաժում գտնվող Նժդեհի
արձանի մոտ, բայց հետո ստուգեցի, որ տված հասցեն ճիշտ էր: Երբ հասա, տեսա,
որ իմ վերցրած գրասենյակի կողքին իրոք Նժդեհի արձանն է, ուղղակի աչքի է
ընկնում, երբ փողոցի մյուս կողմից ես գալիս, իսկ ես անընդհատ հակառակ
կողմից էի գնում: Այդ արձանը ոչ միայն երբեք չէի տեսել, այլ նույնիսկ
գաղափար չունեի, որ այն գոյություն ունի:
Պատուհանից տեսել էի
ճյուղերի հետևում թաքնված ինչ-որ արձան, բայց երբեք չէի կարծի, որ Նժդեհինն
է: Ամոթ ինձ, որ չէի նկատել մինչև այսօր։ Ամեն դեպքում կարծում եմ՝ սա շատ
հետաքրքիր զուգադիպություն էր, քանի որ ամբողջ Երևանում վարձակալության են
տրվում հազարավոր գրասենյակներ, և ես պատահաբար ընտրեցի հենց այս մեկը՝
առանց երկար մտածելու: Երբ բարձրացանք ու մտանք գրասենյակ, մի քանի րոպե
անց պատուհանից տեսա, որ մի տարեց մարդ մոտեցավ արձանին, արիական ողջույնը
արեց ու հեռացավ: Որոշել էի վեց ամիսը լրանալուց հետո հանձնել այդ
գրասենյակը, իսկ հիմա մտածում եմ այն պահելու մասին….
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ