ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նժդեհը սա ասել է ուղիղ 100 տարի առաջ, բայց կարծես թե ոչ մի բան չի փոխվել այս հարցում...

08:00:00 25.12.2024

Նժդեհը սա ասել է ուղիղ 100 տարի առաջ, բայց կարծես թե ոչ մի բան չի փոխվել այս հարցում...

Նժդեհը սա ասել է ուղիղ 100 տարի առաջ, բայց կարծես թե ոչ մի բան չի փոխվել այս հարցում: Ընդհակառակը՝ ավելի ակնհայտ ու զարհուրելի է դարձել այս ազգակործան «որտեղ հաց այնտեղ կաց» երևույթը, քանի որ առավել քան երբևէ մեր հայրենակիցների մի զգալի մասը՝ կապիտալիզմի կողմից այլասերված՝ իրենց աստվածը փողն են դարձրել, իսկ կրոնը՝ նյութապաշտություն:

«Իսկ Հայ կապիտալիստնե՞րը, արժե խոսել սրանց մասին։ Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում։ Չէ՞ որ սրանք սրբազան հայրենիքը շահաշատ շուկան և մեծախոս հաճոյավայրերն են։ Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկությունից։ Պարտականություններ չունեն սրանք։ Մարդ չեն սրանք։

Ա՜հ, այդ «վատ սրտի ու լավ ստամոքսի» տերերը, իրենց նյութական բավականությունների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիվ անասունի արժեք իսկ չունեն:

Տմարդի՛ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զարկ կրծքին, դատարկ ձայն կտա»։»

- Գարեգին Նժդեհ, Կահիրե, 1924թ.

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։