03:00:00 16.02.2024
Մեր առաջին հանրահավաքից հետո մեդիայի ազդեցության տակ գտնվող մեր հայրենակիցներից շատերը ասացին, որ մենք նման հանրահավաք ու քայլերթ անելով «Հայաստանը ուզում ենք դարձնել նոր Ուկրաինա» կամ «Ադրբեջանին կանաչ լույս ենք տալիս, որ հարձակվի մեզ վրա» (կարծես թե մինչև հիմա մեզ վրա չի հարձակվում)։ Այս ամենա շատ զավեշտալի համարեցի ու զգացի, որ հատուկ է տարածվում մեր ազգադավ ԶԼՄ-ների կողմից, որոնք ուզում են նման բարբաջանք տարածելով մեր ազնիվ ազգային շարժումը վարկաբեկեն։
Ես նախկինում պատասխանեցի այդ անհեթեթություններին՝ ասելով, որ մենք ինչ էլ փորձենք անել մեր երկիրը ոտքի բերելու համար Ադրբեջանը միշտ մի վատ բան կասի ու միշտ մի արդարացում կգտնի Հայաստանի վրա հարձակվելու համար, և սրա վառ օրինակը այն է, որ Բաքվի բռնապետը անցյալ տարվա Սեպտեմբերին Արցախի վրա կրկին հարձակվեց ու հայաթափեց այն պատճառի համար, որ իբր «հակաահաբեկչական գործողություն է սկսում Լեռնային Ղարաբաղում»։ Հիմա էլ ուզում է Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի՝ պատճառաբանելով, որ «Երկրապահները վարձակների ու ահաբեկչական կազմակերպություն է»։ Ալիև տականքը կշարունակի նման ստեր հորինել ու մեր հողերի վրա հարձակվել, մինչդեռ մեր հայրենակիցները շարունակեն մեզ նմաններին բոբո «ֆաշիստներ» պիտակավորել։ Մեր հանդեպ նման մեղադրանքներ հնչեցողները կարծում են, որ եթե մենք մեզ «խելոք պահենք», ապա Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի ու մենք կարող ենք հանգիստ մեր գլուխները կախած պահելով ապրել։
Այսպիսի մարդիկ չեն գիտակցում կամ չեն էլ ուզում գիտակցեն այն իրականությունը, որ մենք ինչ էլ անենք, Բաքվի բռնապետը շարունակելու է իր ահաբեկչական արշավը մեր Հայրենիքի դեմ, քանի որ մենք պառակտված ենք ու ունենք ապազգային քաղաքական իշխանություն։ Հետևաբար եկե՛ք դադարենք մտածել, թե մեր թշնամիները ինչ կկարծեն մեր ներքին քայլերի մասին և մեր քայլերը չդատենք ըստ նրա, թե Ադրբեջանի դուրը կգա թե չէ։ Պիտի հասկանանք, որ մեր ամեն արտաշունչը իրենց համար վտանգ է, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք չունենք շնչելու։ Մենք միայն պիտի մտածենք նրա մասին, թե ինչ պետք է անել մեր բանակը հզորացնելու և մեր պետականությունը փրկելու համար՝ թքած ունենալով բռնապատների ու նրանց ծառանների հաչոցներին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ