06:00:00 14.01.2024
Մարիա Զախարովան երկու օր առաջ մեր առաջին խաղաղ ու ոչ մի ատելություն քարոզող հանրահավաքի ու քայլերթի վերաբերյալ ասաց, որ «զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին....անհրաժեշտ է ճնշել նացիզմի ցանկացած դրսևորում, արմատախիլ անել դրանք և անխոնջ պայքարել պատմության կեղծման դեմ» և հետո ասաց, որ «ԼՂ-ում էթնիկ զտում չի եղել»։
Եթե «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում չի եղել», ապա ինչպես եղավ, որ այնտեղ գրեթե ոչ մի հայ չի ապրում հիմա։ Կարո՞ղ է արցախահայերը կամովի էին դուրս գալիս Արցախից կամ կարո՞ղ է բոլոր արցախահայերը ուղղակի արշավի համար որոշեցին միաժամանակ գալ Հայաստանի Հանրապետություն։ Եթե Տիկին Զախարովան մտահոգված է «նացմիզմի ցանկացած դրսևորում» ճնշելու մասին, լավ կլինի նախ և առաջ ճնշենք Ադրբեջանի կողմից վարած ցեղասպանական ու հակահայկական քաղաքականությունը, և եթե մտահոգված է պայքարել «պատմության կեղծման դեմ», ապա թող ասի, թե ինչպես են հենց այս պահին թուրքերը կեղծում պատմությունը՝ Արցախում ոչնչացնելով հայ ազգային մշակույթի գրեթե բոլոր հետքերը և հիմա պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը համարում «Արևմտյան Ադրբեջան»։
Տիկին Զախարովային ինչո՞ւ է ավելի շատ մտահոգում Երևանում մոտ 20 հոգուց բաղկացած խաղաղ քայլերթը ու հանրահավաքը, քան Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, հայկական մշակույթի ոչնչացումը, Ադրբեջանի կողմից պատմության կեղծումը և Հայաստանի դեմ Բաքվի բռնապետի անդադար սպառնալիքները...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ