ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շատերը կարծում են հակասություն է, երբ ասում եմ, որ ես և առհասարակ մեր շարժումը դեմ է Զելենսկուն ու նրա թրքամետ և սիոնիստ կառավարությանը...

10:30:00 04.03.2025

Շատերը կարծում են հակասություն է, երբ ասում եմ, որ ես և առհասարակ մեր շարժումը դեմ է Զելենսկուն ու նրա թրքամետ և սիոնիստ կառավարությանը...

Շատերը կարծում են հակասություն է, երբ ասում եմ, որ ես և առհասարակ մեր շարժումը դեմ է Զելենսկուն ու նրա թրքամետ և սիոնիստ կառավարությանը, բայց միաժամանակ աջակցում ենք ուկրաինացի ազգայնականներին, ովքեր պայքարում են ռուսական ծավալապաշտության և իմպերիալիզմի դեմ, և պնդում ենք, որ Ուկրանիան պետք է անկախ պետություն մնա և չդառնա նոր միութենական միության մի մաս:

Սա հակասություն չէ, ինչպես հակասություն չէ այն, որ ուկրաինացի ազգայնականները աջակցեն հայ ազգայնականներին՝ ռուս-թուքական դաշինքի դեմ կռվելու համար, բայց միաժամանակ չհարգեն ու չաջակցեն Փաշինյանին ու նրա ապազգային կառավարությանը: Սա իրարամերժ չէ, այլ բավականին նորմալ երևույթ է դարձել: Նույնպես ես կարող եմ հարգել ու աջակցել ֆրանսիացի, գերմանացի ու իտալացի ազգայնականներին, բայց դեմ լինեմ նրանց կառավարություններին, ովքեր ծառայում են միջազգային սիոնիզմին: Այս ժամանակակից դարում, ցավոք, հաճախ է ստացվում, որ Եվրոպայի պետությունները չեն սպասարկում իրենց ազգերի շահերը:

Այնպես որ, թող ոչ մեկը չշփոթվի այս հարցում, քանի որ ամեն ինչ բավականին պարզ է: Մենք աջակցում ենք ուկրաինացի ազգայնականներին, քանի որ նրանց պայքարը ռուսական նվաճողական քաղաքականության դեմ համընկնում է մեր պայքարի մի մասի հետ:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։