06:50:00 05.01.2025
Անցյալ տարի շատ վատ տարի էր Իրանի և առհասարակ մերձավոր արևելքի համար, քանի որ Սիրիան ընկավ ու Իրանը կորցրեց իր դաշնակից պրոքսի ուժերին, ովքեր պայքարում էին Իսրայելի սիոնիստական ռեժիմի ահաբեկչությունների դեմ: Գաղնտիք չէ, որ ԱՄՆ-ի ողջ մեդիան, ֆինանսական համակարգը և քաղաքական դաշտը բռնազավթած է սիոնիստների կողմից, և այս ամիս ԱՄՆ-ում նորից իշխանության է գալու մի նախագահ, ով ավելի սիոնիստ է, քան Նեթենյահուն: Սիոնիստները հերթով շարքից հանում են իրենց թշնամիներին, ովքեր իրենց ծրագրերին խոչընդոտ են հանդիսանում այդ տարածաշրջանում հեգեմոնիա ունենալու համար:
Այս ամենը մեզ ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ հաջորդ թիրախը Իրանն է լինելու և սիոնիստները ամեն ինչ անելու են, որ իրենց խամաճիկ Թրամփին օգտագործեն Իրանի դեմ պատերազմ սկսելու նպատակով, քանի որ նրանք երբեք իրենց կեղտոտ գործը չեն անում, այլ միշտ ուրիշներին են օգտագործում դա անելու համար: Սիոնիզմը առնվազն 2001թ-ից նպատակ է դրել քանդել Իրանը, ինչպես քանդեցին Իրաքը, Լիբիան և Սիրիան. նրանք հաստատ չեն մոռացել այդ ծրագրի մասին և համառորեն առաջ են գնում, որպեսզի դա ի կատար ածեն: Գուցե սա է ամբողջ պատճառը, որ սիոնիստները Թրամփին նորից հետ բերեցին իշխանության, գուցե ինչ որ մի գաղտնի պայմանավորվածություն կա, որի մասին մենք տեղյակ չենք, քանի որ ԱՄՆ-ում առաջին անգամն է, որ նախկին նախագահը նորից ստանձնում է պետության ղեկը:
Այս ամենը շատ հնարավոր է նաև Սիոնիզմի պրոքսի ահաբեկչական պետություն Ադրբեջանին կանաչ լույսը տա Սյունիքի դեմ գործողություններ սկսելու համար: Չենք կարող ասել, թե հստակ ինչ է լինելու, բայց բոլոր ողջամիտ ու իրատես հայերի համար պարզ է, որ մեզ շատ դժվար ու օրհասական ժամանակներ են սպասվում, և փրկության մեր միակ հույսը այն է, որ այդ արհավիրքի ժամանակ մենք կարողանանք համախմբվել մի ազգային շարժման և առաջնորդի շուրջ և պատրաստ լինենք կենաց մահու պայքար մղել մեր բոլոր թշնամիների դեմ, ովքեր ուզում են մեզնից խլել մեր անկախությունը և մեր ազգի գոյությունը: Որքան էլ ժամանակները փոխվեն ու զարգանա տեխնոլոգիան, փրկության այս միակ միջոցը երբեք չի փոխվում և չի էլ փոխվելու:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ