ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տխուր փաստ է, որ մեր երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում մեկ ամիս քարոզ արշավներ են տեղի ունեցել ու հիմա ընտրություններ են տեղի ունենում...

09:45:00 30.03.2025

Տխուր փաստ է, որ մեր երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում մեկ ամիս քարոզ արշավներ են տեղի ունեցել ու հիմա ընտրություններ են տեղի ունենում...

Տխուր փաստ է, որ մեր երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիում մեկ ամիս քարոզ արշավներ են տեղի ունեցել ու հիմա ընտրություններ են տեղի ունենում, որտեղ երկու գլխավոր թեկնածուները «Հայաստանի կոմունիստական կուսակցության» և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ներկայացուցիչներն են: Սակայն ավելի տխուր է այն փաստը, որ այսքան ժամանակ գրեթե ոչ մի՝ իրենց հայ ազգային արժեքներ կրող համարող մարդ չբողոքեց դրա դեմ ու ոչինչ չասաց (իհարկե, նորից ասեմ, բոլոր մյուս թեկնածուները ՈՉ ՄԻ ՁԵՎՈՎ իրարից չեն տարբերվում):
 
Կոմունիստական կուսակցությունը արդեն նորից սկսել է բացահայտ գործել մեր քաղաքական դաշտում և սա ամենևին պատահականություն չէ, սա նշան է կրեմլի կողմից, որ արդեն կոմունիզմը Հայաստանում փորձում է վերարտադրվել որպես նեոբոլշևիզմ: Այն սրիկա լրագրողները, որոնք վայնասուն բարձրացրին մեր շարժման առաջին փոքրաթիվ համաժողվի դեմ, բնականաբար մի ծպտուն չեն հանում սրա մասին, քանի որ նրանք իրենց փողի աղբյուրը չեն ուզենա կտրվի...

Կոմունիզմ/նեոբոլշևիզմը («լիբերալիզմը» իրականում շատ չի տարբերվում) հակազգային, հակապետական և հակահայկական պիղծ գաղափարախոսություն է, որը երբեք չի կարող գոյություն ունենալ իսկական ազգային պետության մեջ ու չի կարող քարոզվել առողջ հասարակության մեջ, և սուտի հայ ազգայնական է այն հայը, ով այս երևույթը վտանգ չի համարում մեր ազգի ու հայրենիքի համար:

Ոչնչացրո՛ւ նեոբոլշևիզմը

Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։