ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Փաստ է, որ Ռումինիայի նախագահական թեկնածու Կալին Ջորջեսկուն համարվում է «աջ ծայրահեղական» և նախկինում բազմիցս գովաբանել է Ադոլֆ Հիտլերին և նրա հետ համագործակցող բազմաթիվ մարդկանց...

08:25:00 19.12.2024

Փաստ է, որ Ռումինիայի նախագահական թեկնածու Կալին Ջորջեսկուն համարվում է «աջ ծայրահեղական» և նախկինում բազմիցս գովաբանել է Ադոլֆ Հիտլերին և նրա հետ համագործակցող բազմաթիվ մարդկանց...

Փաստ է, որ Ռումինիայի նախագահական թեկնածու Կալին Ջորջեսկուն համարվում է «աջ ծայրահեղական» և նախկինում բազմիցս գովաբանել է Ադոլֆ Հիտլերին և նրա հետ համագործակցող բազմաթիվ մարդկանց, բայց Ռուսաստանը, ով իր ասածով պայքարում է «նացիզմի» դեմ, երկերեսանիորեն Ջորջեսկուն շարունակում է աջակցություն ցուցաբերել և ՏիկՏոկի ալգորիթմները շարունակում են նրա տեսանյութերը տարածել, որովհետև նա ենթարկվել է Վլադիմիր Պուտինին ու առհասարակ Կրեմլին: Ռուսները Ջորջեսկուն շարունակում են սատարել, մինչդեռ զավեշտալիորեն մեր շարժմանը պիտակավորում են «ֆաշիստական» և «նեոնացիստական»՝ փորձելով խոչընդոտել մեր ազգանպաստ կարևոր գործունեությանը:

Նման նենգ քայլերի Կրեմլը դիմում է, որովհետև ոչ թե մենք իբր «նեոնացիստ» ենք, այլ այն պարզ պատճառի համար, որ ի տարբերություն Ջորջեսկու, մենք չենք ուզում ենթարկվել Կրեմլին ու նրա հակահայ օրակարգին: Կարող ենք առանց որևէ կասկածի պնդել, որ եթե մենք մեր ազգային քարոզներին զուգահեռաբար թաքուն կերպով Ռուսաստանի վարած քաղաքականությանը աջակցեինք, ոչ թե մեր համաժողովը կփորձեին խոչընդոտել, այլ ընդհակառակը՝ հենց նրանք մեզ համար անուղակիորեն կգովազդեին:

Սա շատ կարևոր փաստ է որ մենք պետք է ֆիքսենք, որպեսզի հասկանանք, որ լիբերալների ու նեոբոլշևիկների օգտագործած «ֆաշիստ» և «նեոնացիստ» պիտակավորումները ընդամենը քաղաքական զենք է իրենց հակառակորդներին ու թշնամիներին վարկաբեկելու և դեմոնիզացնելու համար:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։