10:50:00 29.11.2024
Այս վերջին 15 տարում շատերս ենք խոսել Նժդեհի մասին և նրա խոսքերը ցիտել, նրա պատվին ելույթներ ունեցել ու կենացներ ասել և անթիվ գովասանքի խոսքեր արտահայտել նրա հասցեին, բայց կարծում եմ շատ չնչին տոկոսն է հասկացել Նժդեհի իսկական էությունը և գիտակցել նրա յուրահատկությունը ժամանակակից հայոց պատմության համար: Մեծ մասը իրականում մակերասային հասկացություն ունի, թե ով էր իրականում Նժդեհը և նրա կերպարը անընդհատ մեծարելով, մարդիկ կարծում են, որ նա սուրբ կիսաստված կամ գերմարդ է եղել, բայց զարմանալին հենց այն է, որ նա ընդամենը մարդ է եղել, ով չի կարողացել հրաշքներ գործել, անկախ նրանից, որ նա վերին ուժերի կողմից ուղարկված էր և նրա միջով գործել է աստվածային կամք:
Նա կախարդական փայտիկով սպիտակ ձիու վրա նստած հերոս չէր, ինչպես շատերը նրան պատկերացնում են: Որքան էլ սիրենք, հարգենք ու մեծարենք մեր մարգարե Սպարապետին, պետք է հասկանանք, որ նա օդից չհայտվեց, որ փրկի Սյունիքը և դրանով՝ նաև մեր Հայրենիքը: Նա այդ ամենը արեց ու հաջողության հասավ միմիայն քրտնաջան աշխատանքի, զոհաբերությունների, և կազմակերպված հետևողական ռազմական ու քաղաքական պայքարի շնորհիվ՝ տարիների ընթացքում գյուղից գյուղ գնալով և հասարակ գյուղացիներից ու բանվորներից զինվոր դարձնելով և համախմբելով:
Նժդեհը մեզ ցույց է տվել թե ինչ է կարող անել արիացի մարդը, երբ նա անկոտրում երկաթե կամք և անսասան հավատք է ունենում: Սա է հիմնական պատճառը, որ մեզ համար Նժդեհը ոչ միայն հերոս է ու օրինակելի ռազմական ու քաղաքական գործիչ, այլև վեհության չափանիշ, որովհետև նա ոչ միայն մեր Հայրենիքի փրկության սրբագույն գործում չափազանց մեծ դեր է ունեցել, այլև ուրիշ ոչ մի հայ ժամանակակից պատմության մեջ այնքան ավելի շատ չի ծառայել տիեզերական կյանքի ուժին՝ արարչաստեղծ գործընթացին, որքան նա:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ