ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

ԱՄՆ-ի զինված ուժերում երբեք չեմ ծառայել և ոչ էլ ցանկություն եմ ունեցել ծառայելու...

07:33:00 17.04.2026

ԱՄՆ-ի զինված ուժերում երբեք չեմ ծառայել և ոչ էլ ցանկություն եմ ունեցել ծառայելու...

ԱՄՆ-ի զինված ուժերում երբեք չեմ ծառայել և ոչ էլ ցանկություն եմ ունեցել ծառայելու, բայց այնտեղի հատուկ ջոկատայինների օգտագործած հետևյալ կարգախոսը միշտ շատ եմ հավանել՝ «Կյանքում այն ամենը, ինչ արժե անել, արժե անել չափից շատ։ Չափավորությունը վախկոտների համար է»։

Այս խոսքերը ստեղծված չեն գրասեղանի հետևում հարմար նստած փիլիսոփաների կողմից։ Դրանք գալիս են այն մարդկանցից, ովքեր ապրում են ծայրահեղ պայմաններում՝ ռազմիկներից, որոնց առաքելությունները պահանջում են լիակատար կարգապահություն և նվիրում։ Այդպիսի միջավայրում կիսատ-պռատ քայլերը բերում են ձախողման։ Այդ արտահայտությունը դրդում է զինվորին դուրս գալ իր հարմարավետության շրջանակից, անտեսել ներքին սահմանափակումները և հաղթահարել ներքին թուլությունները։

Սակայն այս ասացվածքը և սկզբունքը միայն չեն վերաբերում մարտի դաշտին։ Այն նույնքան կիրառելի է քաղաքական պայքարում։ Պատմության մեջ յուրաքանչյուր լուրջ քաղաքական պայքար առաջ են տարել ոչ թե անտարբեր ու շքեղության հետևից գնացող մեծամասնությունները, այլ նվիրված ու գաղափարական փոքրամասնությունները, որոնք պատրաստ էին գնալ ավելի հեռու, քան մյուսները։ Նրանք ավելի շատ էին աշխատում, ավելի շատ ժամանակ էին զոհաբերում և ավելի մեծ ճնշումների էին դիմանում։

Մինչ ուրիշները փնտրում են հարմարավետություն ու ձգտում են հաճույքներով լի կյանք ապրել, նրանք փնտրում են վեհ նպատակ և ցանկանում են կերտել փառահեղ ապագա։ Մինչ մյուսները փորձում են չափավոր լինել ու հավասարակշռություն պահպանել, նրանք փորձում են գերազանց լինել և հաղթանակը կյանքի կոչել, քանի որ այս նյութապաշտական ժամանակակից դարում «չափավորությունը» համարում են հնազանդություն, վախկոտություն և ստրկություն։

Նվիրված ու պատմություն կերտող շարժումը չի կարող կառուցվել չափավորության վրա։ Այն պահանջում է երկաթե ու անողոք կամք ունեցող մարդկանց, որոնք պատրաստ են տալ ավելի շատ ջանք և պատրաստ են ավելի մեծ զոհաբերությունների գնալ, քան թվում է անհրաժեշտ, որովհետև երբ ազգի ճակատագիրը կախված է լինում իրենց առաքելության հաջողությունից, ապա չափավորությունը երբեք բավարար չի կարող լինել։

Պատմությունը փոխում են նրանք, ովքեր հրաժարվում են ապրել կիսատ-պռատ ու հարմարավետ, ապահով կյանքով և պատրաստ են աննախադեպ ռիսկերի դիմել։

Հ.Գ. Լուսանկարը արվել է Կալիֆոռնիայի լեռներում՝ 2015 թվականին։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։