03:00:00 06.02.2024
Հայաստանում շատերի մոտ, հատկապես «գողական» մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ չի ընդունվում առաջնորդ ունենալու գաղափարը։ Իրենց պատկերացմամբ առաջնորդին հետևելը «ստրկության» նման մի բան է, որտեղ դու իբր ոտնատակ ես անում քո ինքնասիրությունը։ Սա գալիս է նրանից, որ դարերի ընթացքում ապրելով արաբների, թուրքերի ու ռուսների լծի տակ չկային առաջնորդներ, կային միայն բռնապետներ ու ստրուկներ։ Այդպիսի մարդիկ իրենց հոգու խորքում կարծում են, որ «լավ տղեն» առաջնորդ չպիտի ունենա, քանի որ «առաջնորդը ինձնից լավ տղա չի ապե, որ ես նրան հետևեմ»։ Այդ է պատճառը, որ մենք քաղաքական շարժումների կամ կուսակցությունների մեջ հաճախ ենք տեսնում, որ հստակ չեն ունենում առաջնորդներ, այլ ունենում են «ժողովներ», որտեղ «բոլորը միասին» որոշում են կայացնում, թե որն է ճիշտ քայլը շարժման համար։ Հաճախ լսում ենք, որ տվյալ քաղաքական խումբը ունենում է «մի քանի ղեկավարներ», և հաճախ էլ նույնիսկ հպարտանում են նրանով, որ առաջնորդ չունեն, կարծես թե դա դրական մի բան է։ Սա հեգնականորեն գալիս է այն նույն մարդկանց կողմից, ովքեր ասում են, որ թքած ունեն ժողովրդավարության վրա։ Բնականաբար, այդ շարժումները ոչ մի առաջընթաց չեն ունենալու ու չեն էլ կարող ունենալ, որովհետև հակասում են բնության օրենքներին։ Նրանք ուղղակի իրենց ժամանակն են վատնում։ Այս ամենը դարերով պետականություն չուեննալու պարզ նշաններից մեկն է։
Սակայն արիական համակարգը ավտորիտարական համակարգ է, ոչ՝ բռնատիրական, և այդ համակարգի մեջ գտնվող ցանկցացած շարժում պետք է ունենա հստակ իր Առաջնորդը, քանի որ նա պետք է հանդիսանա այդ շարժման դեմքը։ Առաջնորդը պիտի նույնքան հարգի իր հետևորդներին, որքան իր հետևորդները իրեն են հարգում, և Առաջնորդի համար նույնքան պատիվ պիտի լինի իր հետևորդներին առաջնորդելը, որքան հետևորդների համար պատիվ է Առաջնորդին հետևելը։ Առաջնորդը պարտավոր է բոլոր խելամիտ կարծիքներին ու խորհուրդներին լսել, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի հենց Առաջնորդը, որը պարտավոր են կատարել շարժման հետևորդները։
Մեզ մոտ դիտմամբ է արժեզրկվել առաջնորդ ունենալու գաղափարը, հատկապես 2018թ-ից ի վեր, երբ Նիկոլը ու կեղծ ընդդիմության ղեկավարները կեղծ մարգարենների դեր կատարեցին ու հիասթափեցրին մեր ազգի մեծ մասին։ Դա դիտմամաբ է արվել, որովհետև դա լավագաւյն ձևն է ազգին պառակտված ու անտեր պահել։ Եվ, իհարկե, այդ է պատճառը, թե ինչու 1990թվականներին մեր թշնամիները դավադրաբար սպանեցին մեր բոլոր առաջնորդներին, որպեսզի նրանցից մեկը հանկարծ չդառնար մեր երկրի գլխավոր առաջնորդը ու ճիշտ ուղղությամբ առաջ չտաներ Հայաստանը։
Մեր հայրենակիցները քաջ պիտի գիտակցեն, որ պատմությունը կերտում են վճռական անհատները, և ցանկացած քաղաքական շարժում, որն ուզում է զարգանալ և հետո ազգային պետություն կերտել, ՊԱՐՏԱԴԻՐ Է ունենալ մեկ Առաջնորդ, քանի որ մարդիկ ոչ թե համախմբվում են մի գաղափարի շուրջ, այլ մի մարդու շուրջ, որը մարմնավորում է այդ գաղափարը։ Մինչև մարդիկ չիմանան հստակ ում են հետևում, չեն հետևելու այդ շարժմանը։ Մեր հայրենակիցները շատ են խոսում ազգային զարթոնք առաջացնելու կամ «ազգային հեղաշրջում» անելու մասին, մոռանալով, որ պատմության բոլոր մեծ հեղափախությունները պարզ ունեցել են իրենց առաջնորդները, որոնց դեմքը հայտնի էր բոլորին։
Հաճախ է ասվում, որ եթե մենք մեր բանակին չկերակրենք, ստիպված ենք լինելու կերակրել թշնամու բանակին, և ես դրան կավելացնեմ հետևյալը՝ եթե մենք կամովի չուզենանք հետևել կենդանի հայ Առաջնորդին, մենք ստիպված ենք լինելու ստրկանալ օտար բռնապետին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ