03:00:00 12.01.2024
Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը Հունվարի մեկին տեղի ունեցած Հոսանքի առաջին հանրահավաք/քայլերթի համար իր մտահոգությունը հայտնեց ու «անթույլատրելի է համարում Նժդեհին հերոսացնելը», քանի որ նա «նացի համագործակցող» է եղել։ Ես Պարոն Դեսպանին տվեցի պատշաճ պատասխան այդ ժամանակ հենց X հարթակում, բայց ոչ մի արձագանք չստացա։
Նորից կասեմ, որ ես անթույլատրելի եմ համարում, որ Իսրայելի երկու տարբեր քաղաքներում ոճրագործ ու ցեղասպան Աթաթուրքի կիսանդրիներն են տեղադրված և Իսրայելում Աթաթուրքին հերոսացնելը շատ նորմալ երևույթ է։ Ինձ համար անթույլատրելի է, որ Իսրայելը շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը։ Վերջապես ինձ համար շատ անթույլատրելի է, որ Իսրայելը շարունակում է անդադար ֆինանսավորել և զինել Բաքվի բռնապետին, որպեսզի նա շարունակի իր հակահայակական ու ցեղասպանական արշավը Հայաստանի պետականության դեմ։ Դա նման կլիներ նրան, որ Հայաստանը հերքեր այսպես կոչված «Հոլոքոստը», Ադոլֆ Հիտլերի կիսանդրիները տեղադրեր Հայաստանի երկու տարբեր քաղաքներում ու ֆինանսավորեր ու զիներ Համասին կամ Հեզբոլային։ Դա, իհարկե, անհնար է պատկերացնել, բայց Իսրայելը այդպիսի վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի հանդեպ։ Այդ ամենը չի մտահոգում Պարոն Դեսպանին, բայց մտահոգված է 15 հոգուց բաղկացած խաղաղ հանրահավաք ու քայլերթից (որի ընթացքում ոչ Հիտլերի, ոչ Մուսոլինիի, ոչ «նացիզմի», ոչ էլ «ֆաշիզմի» անուններ չեն հնչել), որտեղ ոչ մի ձևով «ատելության խոսքի» քարոզներ կամ բռնի կոչեր չի եղել։
Արդյո՞ք դա երկերեսանիություն չէ։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ