03:00:00 07.05.2024
Համաձայն եմ Արթուր Խաչատրյանի հետ, որ այս իշխանությունները «հոգով ու սրտով բոլշևիկ են», բայց նաև մոռացավ ասի, որ իր կուսակցության անդամների և առհասարակ խորհրարանական ու արտախորհրդարանական «ընդդիմության» անդամների մեծ մասը նույնպես հոգով ու սրտով բոլշևիկ են, կապ չունի ռուսամետ են թե արևմտամետ, քանի որ բոլշևիկ լինելը ոչ մի սահման չի ճանաչում։ Այդ է պատճառը, որ մեր քաղաքական դաշտը այսպիսի ողբալի վիճակում է։
Ուղղակի հետաքրքիրն այն է, որ 5-րդ ալիքը անհեթեթություն է համարում շատերի կողմից այն հնչեցրած կասկածները, որ օտար ուժեր են կանգնած Իջևանից Երևան եկող քայլերթի հետում, բայց առանց վարանելու մեր՝ Հունվարի մեկին արած առաջին հանրահավաքը ներկայացրեց՝ որպես օտար ուժերի կողմից կազմակերպված՝ ասելով՝ «ո՞ր երկրներն են կանգնած Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կազմակերպված ֆաշիստական սիմվոլիկայով ակցիայի հետևում»։ Այսինքն մի քանի հազարանոց երթի (որը բաղկացած է կասկածելի անձերով ու լուսաբանվում է կասկածելի ԶԼՄ-ների կողմից) հետևում ոչ մի օտար ուժեր չեն կանգնած, բայց 20 երիտասարդներից բաղկացած երթի հետևում կանգնած են մի քանի երկրներ, ինչ տրամաբանություն )))
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ